суббота, 22 февраля 2014 г.

COMPETITION - 25

Posted by Unknown On 01:04
                                                            «Նա,ով պաշտպանում  է կնոջ իրավունքները,նա                                    
                           պաշտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած`պաշտպանում է ապագան»
                                                                                                                                            Վ.Հյուգո


    1995թ Մակ-ը հռչակեց  Հոկտեմբերի 15-ը գյուղաբնակ կանանց միջազգային օր:Այն պաշտոնապես ամրագրվեց 2008 –ին և դարձավ թերևս այն միակ փաստաթուղթը,որը մինչ օրս անդրադարձ է արել գյուղաբնակ կանանց հիմնախնդիրներին:2009թ Ժնևում Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 43-րդ նստաշրջանում լսվեց այդ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական զեկույցը,որտեղ բարձրացվեց նաև  գյուղի  կանանց հարցը:       
                                                                                                                          
 Գեղարքունիքը համարվում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից մեկը:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Ձորավանք գյուղը Ճամբարակի տարածաշրջանի  գյուղերից է, գտնվում է Ճամբարակից  27կմ հյուսիս-արևմուտք, Գետիկ գետի ձախ ափին: Գյուղում վիճակն  այնպիսին է,որ նույնիսկ ժամանակ չի լինում,որ կանայք  մտածեն  իրենց  հասարակական, քաղաքական  ակտիվության մասին: Սոցիալական ծանր վիճակը նախևառաջ իր ազդեցությունն է թողնում կանանց կենսակերպի ու  նաև առողջության վրա: Գյուղ հասնելուց, գյուղում շրջելուց հետո Սիրանենց  հյուրընկալ տան դռները բաց էին մեր առաջ: Սիրանի ամուսինը ազատամարտիկ է,արցախյան  հերոսամարտի   մասնակից,այժմ`գործազուրկ:Տարիներ շարունակ ընտանիքի ողջ հոգսը իր ուսերին կքած, ոչ պակաս «հերոսուհի» կինը օրնիբուն աշխատել է,մեծացրել երեք երեխաներին:Ինչպես գյուղաբնակ բոլոր կանանց,այնպես էլ Սիրանի աշխատանքը  սեփական տունն է. գարնանն ու ամռանը` դաշտում, տնամերձ հողամասում, անտառում: Ձմռանն այն սկսվում է գորգի, կարպետի դազգահի, քուրայի առջև:Կազմակերպություն էր եկել, հարակից գյուղի կանանց  միջև մրցույթ անցկացրեցին լավագույնները,որոնց մեջ էր նաև Սիրանը`  գորգագործությամբ են զբաղվում:Ըստ կատարած աշխատանքի չափի` նաև վարձատրվում:Իհարկե չնչին է վարձատրությունը,բայց սրա համար էլ են «գոհ»:Ապրում կամ, իրենց խոսքով ասած,  «գոյատևում են  քարից հաց քամելով»:                                
 Տնամերձերում աճեցրած թարմ, չոր, միրգ, բանջարեղեն, ինչպես նաև գյուղկենդանիներից ստացված ձու, մսեղեն և կաթնամթերք: Հացը թխում են ձեռքով` փռում կամ  թոնրում: Վառելիքն անտառի ցախն է,կամ փայտի թափոնը:  

                                                                                                            
Նույնիսկ կարելի էր չմտնել տարբեր ընտանիքներ,որովհետև գյուղի կանանց խնդիրները այնքան նման էին.գործազրկություն,ծայրահեղ աղքատություն, համապատասխան կրթությամբ աշխատելը,  ժամանցի արդյունավետ կազմակերպումը,  մշակութային միջոցառումների պակասը:  Այնուամենայնիվ բազմաթիվ հոգսերի ու խնդիրների շարքում առաջիններից մեկը եղել եւ մնում է բուժսպասարկման անբավարար վիճակը. «Մի քանի տարի առաջ վիրահատվել եմ Երևանում,հիմա էլի առողջական լուրջ պրոբլեմներ  ունեմ..Երևան գնալու համար ճանապարհածախսի ու նաև  բուժօգնության,անհրաժեշտ դեղորայքի ծախսերը  հոգալու խնդիրներ ունեմ:Իմ հարցին,թե արդյո ՞ք ձեր գյուղում չկա  բուժկենտրոն`պատասխանեց.« Մի քանի ամիս առաջ ինչ-որ սենյակ եկան բացեցին,հազարից մեկ են գալիս բացում,դուռը միշտ փակ է..»:                             
   
Հարակից Դպրաբակ գյուղում կա ամբուլատոր կենտրոն,որտեղ ուղղակի առաջին օգնություն են ցուցաբերում և ուղարկում Երևան: «Այստեղ համարյա երրորդ կինը ունի առողջական  խնդիրներ,բայց ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով չի կարողանում գնալ Երևան:Կան դեղեր,որոնք չկան նույնիսկ հարևան  գյուղի դեղատանը:Պետք է գնալ Երևան,իսկ դա նույնպես ծախսերի հետ է կապված»: Դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ եւ համագործակցելով մարզի բժշկական հաստատությունների հետ մի  քանի հասարակական կազմակերպություններ փորձում են  թեթեւացնել սահմանամերձ համայնքներում տիրող այդ վիճակը:Սակայն այդ ծրագրերը ժամանակավոր են և ոչ բոլորն են հասցնում օգտվել.« Ամռանը ինչ-որ կազմակերպություն էր եկել մի քանի գյուղ այն կողմ: Կանանց անվճար ստուգումներ անցկացրեցին,բայց մեկ օրով էին  եկել: Այստեղ շատ են խնդիրներ ունեցող կանայք..մի օրում  ինչ պետք է հասցնեին, հազարավոր մարդիկ են,բազմաթիվ առողջական խնդիրներով:Երբ իմացանք, գնացինք,  արդեն մեկնել էին,-պատմում է Սիրանը »:     
                                        
Անդրադառնալով 2014թ-ի առողջապահության ոլորտի  գերակա խնդիրներին, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ դրանցից առաջինը համարում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատումն ու բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: «Կվերակառուցվի Ճամբարակի հիվանդանոցը տասը շտապօգնության մեքենաներ կվերանորոգենք ու կտրամադրենք հեռավոր մարզերի մեր ամբուլատորիաներին»,-ասաց նա: Յուրաքանչյուր կին  իրավունք ունի առողջ ու արժանավայել ապրելու:Իր նպատակները Սիրանը կապում է իր երեխաների հետ,նրանց  մեջ է տեսնում ապագայի հետ կապված բոլոր ծրագրերը: Դժվար Է հավատում,որ պետական  աջակցություն,բարեփոխումներ կլինեն,համապատասխան բուժական պայմաններ կստեղծվեն.«Աստված  մեծ է մի դուռ կբացվի…»,- հավատում է Սիրանը:Վաղուց սովոր են սեփական ուժերին ու Աստծո զորությանը  հուսալ:                                          
«Նա,ով պաշտպանում  է կնոջ իրավունքները,նա պաշտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած`պաշտպանում է ապագան»:Դատելով  այն  կարգավիճակից,որում գտնվում են հեռավոր գյուղական համայնքների կանայք`ապագան դեռևս անորոշ է..

Blogroll

About