вторник, 28 января 2014 г.

COMPETITION-4

Posted by Unknown On 17:00
                                           ...Ու բացում եմ փակ դռները

Հայկական այս հնամենի գյուղի գրեթե 200-ամյա պատմությամբ բնակչության մի մասնիկն եմ ես:Այստեղ ստացել եմ միջնակարգ կրթությունս:Լավ հիշում եմ` մեր դասարանում գենդերային խտրականություն էր այն առումով, որ խայտառակում ու 1000 ամոթանք էին տալիս չսովորող աղջկան, իսկ տղաների համար չսովորելը սովորական երևույթ էր:Նույնիսկ, երբ գյուղում տղա երեխա է ծնվում, ոմանց մեծ ուրախություն է պարգևում այդ փաստը:Իսկ երբ աղջիկ երեխա է ծնվում, մարդիկ այնքան էլ չեն ուրախանում, չհասկանալով, որայդ աղջիկն ազգի համար ապագա մայր է:Ճիշտ է`տղաներն էլ ապագա զինվորներ են, բայց աղջիկներն էլ դեմ չեն լինի բանակում ծառայելուն, եթե նման հնարավորություն լինի:

Ես դա ասում եմ սեփական օրինակով և շրջապատի աղջիկների կարծիքներից ելնելով:Հենց մեր երկրում աղջիկների բանակ չլինելու փաստը, հայրենասիրությունս ու հայկական բանակի նկատմամբ հետաքրքրությունս ինձ մղեցին` լրագրության բակալավրի որակավորման համար դիպլոմային աշխատանքի թեմա ընտրելու «Զինվորական թեմատիկան հեռուստաեթերում»:Տվյալ պարագայում ինձ համար իդեալ հանդիսացավ բուլղարացի լրագրողուհի Ցվետանա Պասկալևան, ով որպես լրագրողուհի`Արցախյան պատերազմի տարիներին ծավալած իր գործունեության ընթացքում ունեցավ մեծ ավանդ, ինչն իր կարևոր դերն է կատարում նաև այսօր:Բայց, եթե, ի ուրախություն ինձ, աղջիկների բանակ ստեղծվի, բամբասանքի նոր թեմաներ կտարածվեն այս փոքրիկ բնակավայրում, որտեղ դեռ չամուսնացած յուրաքանչյուր 22 տարեկան աղջիկ «տանը մնացած» է համարվում, իսկ ով էլ որևէ տղայի հետ ընկերություն է անում, բազմաթիվ քննադատությունների թիրախ է դառնում:Այստեղ յուրաքանչյուր աղջիկ պետք է տիրապետի ոչ միայն տնային տնտեսուհու բոլոր պարտականություններին, այլև կարողանա զբաղվել գյուղատնտեսական մի շարք աշխատանքներով:Եվ արի ու տես, որ այս առումով էլ գենդերային անհավասար պայմաններ են տիրում, երբ կինը պարտավոր է կատարել ոչ միայն իր, այլև տղամարդու աշխատանքները` կորցնելով կանացիությունը;Իսկ ի՞նչ պետք է անեն տղաներըՀավանաբար պետք է ամուսնանան արտաքնապես շատ գեղեցիկ, բարձր աշխատավարձ ստացող ու ֆիզիկապես շատ աշխատունակ աղջկա հետ և ունենանապահովված, երջանիկ կյանք:Բայց այս գյուղում աղջիկների` առանց այն էլ դժվար կյանքն էլ ավելի է բարդանում, երբ գյուղում ամիսներ շարունակ մարդիկ չեն ունենում ոչ միայն խմելու, այլև ամենօրյա բոլոր կարիքների համար օգտագործելու ջուր և այն ստիպված են լինում աղբյուրներից ծանր-ծանր կրել:Ջրի հարցից բացի` գյուղում բազմաթիվ ուրիշ խնդիրներ ու «բացեր» էլ կան:Այստեղ երիտասարդների համար սպորտային կամ մշակութային ուղղվածության ժամանցի վայրեր չկան, չկա ինտերնետ ակումբ և ընդամենը 4 հեռուստաալիք է հեռարձակվում:Այդ ձանձրալի ու միապաղաղ կյանքից մարդիկ թերևս կտրվում են միայն ամռանը` գյուղատնտեսական աշխատանքների թեժ պահին:Մի ամառ ես իմ ուսանողական արձակուրդն անց կացրեցի`ուսմանս վարձը վճարելու համար այս գյուղի հարևան գյուղում գտնվող պահածոների գործարնում աշխատելով:Գործարանում աղջիկների ֆիզիկական աշխատանքն ու ծանրաբեռնվածությունը տղաների գործից թեթև չէր, բայց փոխարենը աղջկների աշխատավարձն էր «թեթև»:Դեռ ավելին. հաճախ աղջիկներս, տղաներին` իրենց հասու աշխատանքը կատարել խնդրելու փոխարեն, (բանջարեղելով լի ծանր պարկեր և արկղեր տեղափոխել) ինքներս էինք կատարում դա`խուսափելով տղաների փնթփնթոցներից:Իսկ իմ նախկին աշխատավայրում, որը հեղինակություն վայելող մի հասարակական կազմակերպություն էր, բացարձակապես սահմանված էր, որ տնօրենը չպետք է կին կամ աղջիկ լինի:Այնինչ ինքս ամեն ամսվա վերջում օգնում էի ինձանից 10 տարով մեծ, բարձրագույն կրթություն ունեցող (իսկ իմ կրթությունն այդ ժամանակ միջին մասնագիտական էր) տղամարդ տնօրենին` առանց տառասխալների, ոճական ու տրամաբանական սխալների, գրելու իր հաշվետվությունը, որպեսզի գլխավոր գրասենյակի փորձագետների մոտ չիջներ մեր մասնաճյուղի հեղինակությունը:
Ապրելով վերոնշյալ բնակավայրում և ի մի բերելով բոլոր այն տխուր փաստերը, որոնց ես բախվել կամ ականատես եմ եղել, հասկանում եմ, որ Հայաստանում, հատկապես` մարզերում և այն էլ գյուղական բնակավայրերում, աղջիկները սոցիալական և բարոյահոգեբանական առումով գտնվում են փակ դռների հետևում:
Նայելով շուրջս` հասկանում եմ, որ եթե մի օր ես դա չանեմ, ապա ուրիշ ոչ ոք չի անելուու բացում եմ փակ դռները:




Blogroll

About