четверг, 19 декабря 2013 г.

Այսօր միլիոնավոր կանայք, որ ապրում են աղքատության մեջ, ունեն փոփոխություն բերելու կարողություն: Ահա թե ինչու մեր ծրագրերում մենք կարևորում ենք կանանց իրավունքների պաշտպանությունը:

Օքսֆամը Հայաստանում կազմակերպությունը ՝  սկսած 1994 թվականից  իրականացնում է  հանրապետության   շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր ` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:


ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում է  մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ ` «Կանանցիրավունքները Հայաստանում. դե-յուրե և  դե-ֆակտո» խորագրով:

Ո՞վքեր կարող են մասնակցել:

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները, անկախ լրագրողները,  հասարարակական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները։

Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված  լինեն 2013թ մարտի 1-ից  – 2014թ. մարտի 1-ը  ժամանակահատվածում, անդրադառնան Հայաստանի մարզային  քաղաքներում  և  գյուղական համայնքներում  բնակվող կանանց քաղաքական, հասարակական և տնտեսական գործունեությանը, նրանց ձեռքբերումներին ու նվաճումներին, ինչպես նաև   կանանց իրավունքների իրացման հետ կապված  ցանկացած  խնդիրներին ու խոչընդոտներին: Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան  մրցանակների, որոնք  սահմանվելու են հետևյալ անվանակարգերում.
Հեռուստատեսային նյութ, Ռադիոնյութ, Տպագիր հոդված, Առցանց հոդված, Հանրային թղթակցություն/Բլոգի հոդված, Ֆոտոռեպորտաժ


 Նյութերի ներկայացման  վերջնաժամկետը

Մրցույթին նյութեր ներկայացնելու վերջնաժամկետը ՝ 2014 թմարտի  1-ն է: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մարտի 8-ին:

Ժյուրիի կազմը

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ և լրագրողներ: Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու նյութերում բարձրացված թեմաների հանրային կարևորությունը, տեղեկատվության հավաստիությունն ու նյութերի մատուցման ստեղծագործական ոճը:

Ինչպես դիմել

Նյութերը պետք է ուղարկել  էլեկտրոնային  փոստով ՝  oxfamcompetition@gmail.com հասցեով՝  նշելով  հեղինակի անուն ազգանունը, հեռախոսահամարը,  լրատվամիջոցի կամ կազմակերպության անվանումը: Տպագրված նյութերի դեպքում անհրաժեշտ է նաև  կցել  նյութի սկանավորած տարբերակը։
Մրցույթին ներկայացվող բոլոր  նյութերը  անմիջապես  կտեղադրվեն   հատուկ ստեղծված   բլոգ  էջում՝ oxfamcompetition.blogspot.com: Հաշվի է առնվելու նաև  օգտատերերի հետաքրքրվածությունը նյութի նկատմամբ:


Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Պայծառ Հակոբյանի հետ`  (+374 91) 42-81- 98  հեռախոսահամարով կամ գրել  silvihakobyan@mail.ru հասցեով:

Օքսֆամը Հայաստանում  կազմակերպությունը՝  սկսած 1994 թվականից  իրականացնում է  հանրապետության   շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր ` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ:

Blogroll

About