среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 12

Posted by Unknown On 16:29

                      “Красота – страшная сила” կամ վախ գեղեցկության սրահներից

26 ամյա Սիմա Քեսաբյանը դիմահարդար է, և արդեն 9 տարի է աշխատում է գեղեցկության սրահում: Նա Էջմիածնից է: Այստեղ է ծնվել և ապրել ողջ կյանքը, այստեղ է սովորել և հենց այստեղ էլ աշխատում է:

Աշխատանք` որը պազվում է, որ այդքան էլ դյուրին չէ, ինչպես առաջին հայացքից է թվում:
«Կան ամուսիններ, որ երբ տեղեկանում են, որ իրենց կինը գեղեցկության սրահում է` անպայման մի վատ խոսք են ասում, վիրավորում: Նույնիսկ դեպք է պատահել, երբ հաճախորդը աշխատանքի կեսից դուրս է եկել սրահից, քանի որ նշանածը զայրացել էր», – խոստովանում է նա` հավելելով որ ինքն անձամբ իր աշխատանքը «մի քիչ» լարված է համարում, որի ընթացքում անհրաժեշտ է զգուշավոր լինել շատ հարցերում. «պատահում է, որ հենց հաճախորդ կանայք են սկսում խոսել, կիսվել և պատմել իրենց առօրյա հոգսերը, բայց ես տոն չտալով փորձում եմ ամեն կերպ հեռու մնալ նրանց անձնական հարցերից, որոնք ինձ բացարձակապես չեն վերաբերում»:

Երիտասարդ մասնագետը դեռևս լավատես է և հոյս է հայտնում, որ գեղեցկության սրահների շուրջ ստեղծված բացասական կարծրատիպերը շուտով կվերանան. «լինում է նաև հակառակը, երբ հենց տան տղամարդիկ են իրենց կանանց և աղջիկներին բերում գեղեցկության սրահ և միայն ուրախ են լինում նրա համար, որ իրենց կինը հետևում է իր արտաքին տեսքին և խնամված է»:

Ըստ Սիմայի խոսքերի` գեղեցկության սրահներ հաճախում են 14-ից մինչև 70 տարեկան կանայք և աղջիկներ, որոնք մեծամասամբ միջին խավից են: Կարելի է ասել որ ծառայությունները մատչելի են: Գեղեցկության սրահներ հաճախելն ավելի շատ անհրաժեշտություն է, ոչ թե շքեղություն. Խորհուրդ կտամ, որպեսզի մի քիչ ավելի շատ մտածեն իրենց մասին, հետևեն իրենց և մնան լավատես:

Blogroll

About