понедельник, 10 февраля 2014 г.

COMPETITION - 6

Posted by Unknown On 09:27
                                 Քայլում եմ …դեպի փարոս
Մյուսները թեմա, իրադարձություն են փնտրում` գրելու համար, իսկ ես ոչինչ փնտրելու կարիք չունեմ, որովհետև ինձ հետ, շուրջս և ամենուր այնքան իրադարձություններ են կատարվում, որ ես նույնիսկ չեմ հասցնում բոլորին հատ-հատ անդրադառնալ: Սակայն այդ բոլորն այնքան կարևոր խնդիրներ են պարունակում իրենց հիմքում, որԵս չեմ սիրում, որ ուրիշները կարդում են իմ գրածները, որովհետև ոչ բոլորն են կարողանում ճիշտ հասկանալ: Բայց անհրաժեշտ է բարձրաձայնել այն, ինչ առկա է նաև շատ-շատերի կյանքում, ուստի… … <<Քանի՞ տարեկան է>>,-հարցրեց բարեկամս: <<30-ից բարձր>>,-պատասխանեցի ես: <<Ամուսնացա՞ծ է>>,-շարունակեց <<հարցաքննությունը>>: <<Ոչ>>,-բավարարեցի հետզհետե ավելացող հետաքրքրասիրությունը: <<Տեսնես ինչ մեծահարուստի սիրուհի է>>,- աննրբանկատորեն եզրակացրեց նա,ով կարծես թե հենց դրա համար էլ հետաքրքրվում էր: <<Ինքը խելացի, ինտելեկտուալ, ազնիվ, իր սկզբունքներին հավատարիմ, բարձր բարոյական հատկանիշներով օժտված անձնավորություն է: Ես իրեն լավ եմ ճանաչում>>,-ասացի ես` չիմանալով, թե ինչքանով փոխեցի նրա ունեցած սխալ կարծիքը: Մեզանում ընդունված է 30-ից բարձր տարիք ունեցող, գեղեցիկ, կայացած աղջիկ տեսնելիս պիտակավորել, ինչը ճիշտ չէ, որովհետև նույն հաջողությամբ էլ աղջիկները կարող են որակավորում տալ տղաներին: Հատկապես, որ շահադիտական նպատակով ամուսնանալու կամ որևէ մեկի հետ ծանոթանալու հակում ունեն ավելի շատ իրենք`տղաները: Ուղղակի տղամարդիկ իրենց կարծրատիպերով կաղապարված այս մոլորակը թյուրիմացաբար դեռ համարում են իրենց սեփականությունը: Ինչու՞ մենք` աղջիկներս որևէ տղայի հետ ծանոթանալուց առաջ չենք գնում նրա բակ և բակի աղջիկներից հետաքրքրվում, թե այդ տղան ինչպիսի վարքագիծ է ունեցել իր ապրած ողջ կյանքում, նրա վերաբերյալ կարծիք չենք հարցնում նախկին ընկերուհուց: Ինչու՞ մեր ընկերներին (սիրած էակներին) չենք արգելում առանց մեր թույլտվության որևէ տեղ գնալ: Ինչու՞ ինչ-որ բարձր պաշտոնի հասած տղայի վերաբերյալ չենք մտածում, որ նա, հնարավոր է` այլ ճանապարհով է հասել դրան: Ինչու՞ մի գեղեցիկ տղա տեսնելիս անպարկեշտ արտահայտություններ չենք անում և ետին մտքեր չենք ունենում: Ինչու՞ տեսնելով աղջկա ավտոմեքենա նստած որևէ տղայի` չենք մտածում, որ նա թեթևաբարո տղա է: Ինչու՞ են տղաները և ոչ միայնմտածում, որ ոստիկանի կամ զինվորականի մասնագիտություն ընտրող աղջիկը <<նորմալ աղջիկ >> չէ: Ինչու՞ են պնդում, որ ամուսնական զույգում կինը տղամարդուց միշտ պետք է երիտասարդ լինի, և ինչքան մեծ լինի այդ տարիքային տարբերությունը, այնքան ավելի լավ կլինի: Սա ի՞նչ խտրականություն է` հօգուտ տղամարդկանց: <<Մազերը երկար, խելքը կարճ>> արտահայտությունն ո՞վ և ե՞րբ է կիրառել առաջին անգամ, և ինչու՞ մինչ օրս ոմանք այն ուրախությամբ կիրառում են, քանզի դա իրականությանը չի համապատասխանում: Ինչու՞ <<մարմնավաճառ>> բառը լսելիս բոլորը միանգամից պատկերացնում ենք կարմիր, կարճ շրջազգեստով աղջկա: Մարմնավաճառի հոգեբանությունը ոչ միայն կանանց է բնորոշ: Ինչու՞ թե՛ հեռուստատեսային հաղորդումներով, թե՛ անեկդոտներով, թե՛ սովորական կենցաղային պայմաններով և թե՛ վերաբերմունքով ամեն կերպ ստորացնում են կնոջը: Ինչու՞ են զոքանչների և սկեսուրնրի վերաբերյալ անեկդոտներ պատմում և քահ-քահ ծիծաղում: Երևի միայն իգական սեռի ներկայացուցիչների համար կարելի է նման սրամիտ, ծիծաղաշարժ ու անտակտ պատմություններ հնարել: Թե՞ կանայք ձեռք առնելու համար են: Թող այդ ամենն անելուց առաջ նախ մտածեն, որ իրենք էլ ունեն մայրեր, քույրեր և դուստրեր: Իսկ լավ և վատ, տարբեր տեսակի մարդիկ երկու սեռերի մեջ էլ կան: Այս մոլորակը ոչ թե տղամարդկանց կարծրատիպերով, այլ բոլորի համար մթնոլորտով է պատված և ազատ, ներդաշնակ պտտվում է իր առանցքի ու արեգակի շուրջ: …Կիրակի: Ուշ երեկո: Հազիվ վերջացրել եմ բոլոր աշխատանքներս: Իսկ հայ աղջիկների և կանանց համար կիրակին սովորաբար հանգստյան օր չի լինում, այլ ընդհակառակը. այն ամենաանհանգիստ օրն է շաբաթվա մեջ: Եվ ահա ես ուզում եմ դուրս գալ կամ պատուհանից գլուխս դուրս հանել` մի քիչ թարմ օդ շնչելու, աստղազարդ երկնքին նայելու, բայցԵրեկոյան միայնակ դրսում զբոսնելը վտանգավոր է, որովհետև տղաները կմտածեն, թե եսԱյդ նույն տղաները միգուցե իրենք են վտանգավոր` միայնակ զբոսնող երիտասարդ աղջկա համար, քանզի վտանգի մասին հենց իրենք են խոսում: Բայց ես ուզում եմ շնչել դրսի օդն ու նայել երկնքին: Ես զգում եմ, որ ոչինչ չի կարող ճնշել և ընկճել իմ ազատատենչ ոգին: Ես կարծում եմ, որ խիղճս պետք է հանգիստ լինի: Իսկ ով ինչ ուզում է` թող մտածի: Դրանից ինձ համար իրականում էականորեն ոչինչ չի փոխվի: Ժամանակին մտածողներից մեկն ասել է. <<հասարակության կարծիքը խիստ սուբյեկտիվ է>>: Ես դրան համամիտ եմ, քանի որ, հասարակությունը մի համայնք է, որի ներկայացուցիչներից մեկն էլ ես եմ: Հնարավոր է, որ շատերն ինձ համարեն <<սև աղավնի>>: Ես մտովի էքսկուրս եմ կատարում բոլոր պատմական ժամանակաշրջաններով և փորձում հասկանալ, թե որ հասարակարգում կամ դարում են կանանց համար եղել կյանքի համեմատաբար մեղմ ու բարենպաստ պայմաններ: Եվ հասկանում եմ, որԵս, իհարկե, չեմ ընդունում և տանել չեմ կարողանում տղամարդու այն տեսակը, որը դառնում է կնոջ ստրուկը, բայց բռնակալներին էլ չեմ ընդունում և դեմ եմԵս կողմ եմ ներդաշնակությանն ու հավասարությանը: <<Հավասարություն>> ասելով` ես նկատի չունեմ կնոջ անառակ վարքագիծը, որով նա կարող է <<կոտոշներ աճեցնել ամուսնու գլխին>>, բայց տղամարդն էլ պետք է ապրի խստաբարո կյանքով: Եվ ընդհանրապես մարդը մնում է մարդ. ի՞նչ տարբերություն կին լինի թե տղամարդ: Իսկ տղամարդիկ սիրում են իրենք իրենց գերադասել: Նրանցից մեկը Երևանում իր տունը <<փալբախանոց>> դարձրած` բախտագուշակությամբ է զբաղվում: Գրեթե 60-ամյա այդ ծերունին բոլորին ասում է, որ ինքը 30 տարի այդ գործով է զբաղվել և միշտ ճիշտ է կանխատեսել: Ես, իհարկե, անձամբ գնացի այնտեղ ու զարմացա մուտքի մոտ գոյացած հերթից. մարդիկ ինչու՞ են այդքան սնահավատ և ինչի՞ վրա են ծախսում գումարը: Փորձի համար ներս մտա` որպես հաճախորդ և զարմացա. նա ինձ էլ ասաց այն նույն նախադասությունները, որոնք ասել էր ինձանից առաջ ներս մտնող հաճախորդներին: Նրա անգրագետ խոսքն ինձ ուղղակի ապշեցրել էր, բայց արի ու տես, որ հերթը չէր պակասում: Խաչ, աչքաուլունք, քորոցներ, մոմ, ջուր. ահա սրանք էին նրա <<աշխատասեղանի>> բաղադրիչները: Նրանցից մյուսը երիտասարդ, առողջ ձեռք ու ոտքով մի տղա գյուղում իրենց տանից պանիր է գողանում, վաճառում և այդ գումարով սիգարետ ու ալկոհոլ գնում: Իսկ ե՞ս: Բոլորն <<աչքները չորս արած>> ինձ հետևում են, թե ի՞նչ եմ անում, ու՞ր եմ գնում, որովհետև ես աղջիկ եմ, իսկ դա պարտավորեցնող է: Ինչու՞: Ես ունեմ իմ կյանքը, որը հանրության սեփաանությունը չէ, այլ Աստծուց ինձ տրված պարգև է: Ես չեմ հասցնում ապրել իմ կյանքով: Ամենքն ուզում են, որ ամեն ինչ անեմ, ընտրեմ իրենց ճաշակով: Իմ կյանքը դառնում է համայնքիս, ընտանիքիս, բոլորի, բայց ոչ իմ կյանքը: Ես իմ կյանքն եմ ուզում: Ես ուզում եմ իրականացնել իմ պատկերացրած, երազած կյանքի սցենարը, այլ ոչ ուրիշների մտքներով պահի ազդեցությամբ անցած ինչ-որ անհեթեթ դրվագ, որը կարող է ինձ համար կործանարար լինել: Ես համաձայն չեմ պողպատե կարծրատիպերի հետ, որոնք ավելի կոպիտ, դաժան և ամուր են, քան ձեռնաշղթաները: Իհարկե, ես կարող եմ գլուխս բարձր, ուսերս ուղիղ, երկնքին նայելով` քայլել այս երկար, անվերջանալի ու դժվար թվացող ճանապարհով և ուղի հարթել բոլոր աղջիկների ու կանանց համար: Մի օր կերևա ճանապարհի վերջը, որտեղ բարձունքում կշողշողա փարոսը: Բայց մինչ այդ անհրաժեշտ է քայլել, կամ գոնե մեկ փոքրիկ քայլ անել այդ ուղղությամբ: Ահա այսօր ես ինքնավստահորեն քայլում եմ այդ մութ ու խոչընդոտներով լեցուն, բայց անշեղ, ուղիղ և հստակ շավիղով:

Blogroll

About