• Oxfam

    ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարում է մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ ` «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով:

  • Oxfam

    «Ավելի վստահ, ավելի գնահատված, ավելի հստակ իրենց որոշումներում»

  • Oxfam

    Վերջին երեք տարվա ընթացքում Օքսֆամ-ի աջակցությամբ Վայոց ձորի եւ Տավուշի գյուղական համայնքներում 18 կոոպերատիվներ են հիմնվել, դրանցից 6-ը կանանց գյուղատնտեսական կոոպերատիվներ են:

  • Oxfam

    ՕՔՍՖԱՄ-ը և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) երեք տարվա ընթացքում բացահայտել են գյուղմթերքի արտադրության ոլորտի քսան կին հերոս…

  • Oxfam

    «Շատ բան է փոխվել իմ և իմ ընտանիքի կյանքում». Սոցիալական ձեռնարկություն Ակնաղբյուրում ՝ աջակցել ոչ միայն կոոպերատիվի անդամներին, այլ ողջ համայնքին

  • Oxfam

    Տնտեսական հաջողություններից դեպի քաղաքական ակտիվություն. Գոմքում ավագանու հինգ անդամից 3-ը կին են, երեքն էլ Օքսֆամի կողմից ստեղծված կոոպերատիվի անդամ են:

воскресенье, 9 марта 2014 г.

Շնորհակալություն մրցույթի բոլոր մասնակիցներին իրենց աշխատանքները ներկայացնելու համար: 
Երեկ  Երևանում կայացած  «Գյուղմթերք արտադրող կին հերոս 2014» ազգային մրցանակաբաշխությանը նվիված հանդիսության  ընթացքում  ամփոփվեցին նաև  ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով մրցույթի  արդյունքները՝ մարզային լրագրողների, հանրային թղթակիցների  և բլոգերների մասնակցությամբ:  Մրցույթի անցկացման կազմակերպչական աշխատանքներին իրենց  ներդրումն  են ունեցել   Ասիական Զարգացման Բանկը և ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ն:

Արդյունքները ամփոփվել են ժյուրիի կողմից , որի կազմում  ընդգրկվել էին ՝ Օքսֆամի հայաստանյան գրասենյակից՝ գենդերային հարցերով  պատասխանանտու Ագապի Հարությունյանը և  «Հաշվետու կառավարում» ծրագրի ղեկավար Լիլիթ  Չիթչյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի  պետ Նաիրա Կարմիրշալյանը, «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ից՝ գենդերային հիմնախնդիրներով փորձագետ Լիլիթ Զաքարյանը:

Մրցույթին ներկայացվել էին  48 աշխատանք՝ տպագիր և առցանց  հոդվածներ, հեռուստատեսային հաղորդումներ և ռեպորտաժներ, բլոգային նյութեր:

Աշխատանքները գնահատվել են  հետևյալ   չափանիշներով.

1.   Նյութի բովանդակության համապատասխանությունը մրցույթի թեմային / 0 – 5 բալ/
2.   Նյութի մատուցման ստեղծագործական և օրիգինալ ոճը / 0 – 5 բալ/
3.   Վերնագրի համապատասխանությունը նյութի բովանդակությանը / 0 – 5 բալ/
4.   Նյութի գենդերային զգայունությունը / 0 – 5 բալ/
5.   Բարձրացված հիմնախնդրի ներկայացման խորությունը կամ հանրային հնչեղությունը/ 0 – 5 բալ/
6.   Ներկայացված տեղեկատվության և փաստերի   հավաստիությունը / 0 – 5 բալ/
7.   Մեկնաբանությունների, փորձագիտական գնահատականների կամ հիմնախնդրի վերլուծության  առկայությունը նյութում / 0 – 5 բալ/

Հաղթողները արժանացան մրցանակների   և շնորհակալագրերի:

Առաջին մրցանակին հավակնող  բալային շեմը ժյուրիի կողմից սահմանվել  էր՝ 130-140 գումարային բալի շրջանակներումԵրկրորդ մրցանակի համար՝ 125-130  բալ և 3-րդ տեղի համար՝ 120-125 բալ:  Շնորհակալագրերի են արժանացել 115-120 բալ ստացած աշխատանքները:  Չնայած  ներկայացված աշխատանքներում շոշափված թեմաների բազմազանությանը և  կարևորությանը  մրցույթային նյութերից  ոչ մեկը չհավաքեց  130-140 բալ և ժյուրին որոշեց չսահմանել 1-ին մրցանակ:

Երկրորդ մրցանակին արժանացել են՝

Վահրամ Օրբելյանը  «Սյունյաց Երկիր» թերթից՝  « Ծանրանչափ ծանր է գործազուրկ կնոջ խաչը» հոդվածի համար;

Արման Տեր-Արսենյանը  Տավուշի հեռուստաընկերությունց  ՝ « Հույսի և  լույսի  շողով » հեռուստատեսային նյութի համար :

Երրորդ մրցանակը ստացավ.

Հանրային թղթակից Անուշ Համբարյանը  Լոռու մարզից՝   «Բռնության միևնույն սցենարը մեզնից հարյուր տարի առաջ և այսօր՝ մեզնից հարյուր մետր այն կողմ» բլոգային նյութի համար:

Շնորհակալագրերի արժանացան .  

Անհատ լրագրող Սիրվարդ Մալինցյանը  Կոտայքի մարզից ՝ « Անձնական «ես» -ի երկաթե շղթաները» բլոգային հոդվածի համար;

Հրազդան հեռուստաընկերության լրագրող,  APRA- ի  (Հայաստանի հասարակայնության հետ կապերի ասոցիացիա) անդամ   Արևիկ Հակոբյանը՝ « Կանայք ՏԻՄ-երում» հեռուստատեսային նյութի  համար;

Գորիսի մամուլի ակումբի անդամ, «Հետք»-ի  թղթակից՝ Շուշան Օհանյանը՝  «Երբ արթնանում եմ ու տեսնում` օրն արևոտ է, երջանկանում եմ» առցանց հոդվածի համար;

«Արմավիրի ընտանիքի աջակցության կենտրոն» ՀԿ-ի   ղեկավարանհատ  լրագրող Ջավահիր Եղիազարյանը՝ «  ՀՀ-ում կին ավագանիները կազմում են 6 տոկոս, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4 –տոկոսը» բլոգային նյութի  և իր անձնական  բլոգում մրցույթի թեմային առավել հաճախ անդրադառնալու  համար:

Շնորհավորում ենք  մրցույթի բոլոր հաղթողներին՝  նորանոր հաջողություններ մաղթելով նրանց՝ կանանց իրավունքների պաշտպանության թեմաները լուսաբանելու հարցում



Մրցույթի արդյունքների վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Պայծառ Հակոբյանի հետ`  (+374 91) 42-81- 98  հեռախոսահամարով կամ գրել  silvihakobyan@mail.ru հասցեով:

Blogroll

About