среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 17

Posted by Unknown On 17:16

                                        «Ես ումի՞ ց եմ պակաս»

Սյունիքի մարզի Սալվարդ համայնքում է ապրում Գոհար Մարտիրոսյանը: Նա հիսուներկու
տարեկան է, առաջին կարգի հաշմանդամ: Գոհարն ի  ծնե շատ գեր է ուտեսողության հետ կապված խնդիրներ ունի: Ծնողները ցանկացել են հիվանդանոցում թողնել նորածնին, բայց չէին կարողացել՝ խիղճները տանջել է: Գոհարը հաճախել է Սալվարդի 8-ամյա դպրոցը և ստացել  թերի կրթություն: Բոլոր  աշակերտները հոգատար էին նրա նկատմամբ՝ օգնում էին կարդալ, գրել ու ամենակարևորը` չէին առանձնացնում իրենցից: Երբ ուներ ընտանիք, նա իրեն կարծես լիարժեք էր, չէր մտածում հետագայի մասին: Իր վիճակը կարծես դեռ քիչ էր, երբ կրկին ստացավ ուժգին հարված՝ դաժան մահը խլեց ջահել մոր կյանքը: Ծանր ու անբուժելի հիվանդությունից հետո մահացավ մայրը: Գոհարն անդադար լացում ու չէր հանգստանում: Տան հոգսերն ընկան Գոհարի ու նրա հոր վրա: Հայրն էլ էր վատառողջ: Գոհարը ստանձնեց տանտիրուհու պարտականությունը, իսկ հայրը՝ դրսի գործերը: Այդպես ապրեցին երկար տարիներ: Մի օր էլ չարաբաստիկ մահը խլեց հոր կյանքը: Գոհարն արդեն քառասունութ տարեկան էր, զգաց որ արդեն հայտնվել է անելանելի վիճակում: Ինքն իրեն հույս էր տալիս, որ կարող է ապրել  առանց ծնողների: Նա արդեն որբ էր: Գոհարն ունի երկու եղբայր և երկու քույր, բայց երբևիցե չի դժգոհել նրանցից, միշտ ասում է, որ հազիվ են կարողանում ապրել իրենց  ընտանիքներով և չի  ցանկանում ավելորդ բեռ լինել նրանց համար: Մեծ եղբայրը հիվանդ է, չի կարողանում տեսակցել քրոջը, փոքր եղբայրը գտնվում է արտերկրում: Վեց ամիսը մեկ անգամ քույրերն են գալիս մաքրում, լվանում և թողնում էլի միայնակ ու գնում: Երեք եղբայր ուներ, մեկը Սպիտակի երկրաշարժի ժամանակ ողջ ընտանիքով մնաց փլատակների տակ: Շատ էր հպարտանում եղբորով՝ խոստացել էր քրոջը, որ ծնողների մահից հետո կտեղափոխի իր բնակարան ու միասին կապրեն, բայց այս անգամ էլ բախտը երես թեքեց ու չերջանկացրեց Գոհարին: Ապրում է չնչին թոշակով և նպաստով, ոչ մի անգամ չի տրտնջում: Փոքրիկ զրույց ունեցա Գոհարի հետ.
- Ինչո՞ւ որևէ անգամ չես դիմել ինչ- որ կազմակերպության, որպեսզի աջակցեն քեզ:
- Շատ անգամ եմ դիմել տարբեր կազմակերպությունների, բայց ոչ ոքից օգնություն չեմ ստացել ու հետո ավելացրեց. « Եղունգ ունես, գլուխդ քորի » :
- Բավականացնու՞մ  է ստացածդգումարը քեզ:
- Որ չբավարարի, ով պիտի ձեռք մեկնի: Փորձում եմ ես ինձ լիարժեք մարդուց չտարանջատել, ինչո՞վ եմ պակաս նրանցից: Մեր հարևանն ամուսին, երեխաներ ունի, բայցամեն անգամ ակնարկում է, որ ես իրենցից լավ եմ ապրում:
Գոհարն այս վիճակով մի անգամ տաքսի է վարձել և հասել նախագահի նստավայր, որպեսզի իրեն հուզող հարցի լուծումը ստանա, բայց «քոռ ու փոշման» հետ է վերադարձել, որ այդ տնտեսած երեսուն հազար դրամով մեկ ամիս էլ «յոլա» կգնար: Դիմել էր նախագահին մեկ սենյականոց բնակարանի ակնկալիքով, քանի որ իր տունը, ճիշտ է, շատ մեծ է, բայց չունի ոչ մի կոմունալ հարմարություն: Ջրի ծորակը գտնվում է շենքից դուրս, մի բաժակ ջրի համար նա պետք է անընդհատ դուրս ու ներս անի:
Նամակը հանձնել է և ուրախ- ուրախ վերադարձել գյուղ, բայց այդպես էլ չի ստացել իրեն հուզող հարցի լուծումը: Տխուր տրտնջացել է.
- Արևը երբեք չի ջերմացնի ինձ: Ես ինքս պետք է կարողանամ ջերմացնել ինձ:
Հիմա թույլ է և՛ ոտքերը, և՛ տեսողությունը, բայց տան բոլոր գործերն ինքն է կատարում, միայն շոշափելու օգնությամբ: Տունն է մաքրում, ճաշ պատրաստում և ամեն անգամ ակնարկում. «Ես ումի՞ ց եմ պակաս»:Ինքն իրեն լիարժեք է համարում, միայն դժգոհում է կառավարության հատկացրած թոշակի ու նպաստի չափից: Վճարում  է որոշ կոմունալ ծառայությունների համար, մնացած չնչին գումարով գոյատեւում մինչև մյուս ամիս: Փայտ չի կարողանում գնել, որ սենյակը ջեռուցի: Մի անգամ փորձել է էլեկտրական սալիկով տաքացնել սենյակը, հրդեհ էր բռնկվել: Հոտից էր զգացել, որ հրդեհ է և հարևաններին օգնության կանչել: Հիմա էլ վախենում է էլեկտրական սալիկից: Վախենում է հիվանդանալուց և անկողին ընկնելուց, որ ավելորդ բեռ կլինի քույրերի ու եղբայրների համար, դրա համար ամեն անգամ  Աստծուց «անմահական մահ » է  խնդրում. «Քնեմ ու չարթնանամ»: ՈՒ սկսում եմ խորհել, որ մարդ ինչքան ուժ ու եռանդ ունի, որ չի հուսալքվում և ձգտում է լավին ու բարուն: Մտածում եմ ի՞նչն է խոսում այդ էակի մեջ, որ ոչ մի անգամ չի ակնարկել մահվան մասին, այսինքն ասեր. «Երանի ծնված չլինեի» կամ «Երանի մեռնեի, իմ ապրելն ո՞ւմ է պետք » :
Հաճախակի ինքն իրեն կրկնում է .
- Ինձ ինչքան կյանք է պարգևած,այնքան էլ կապրեմ:

Փորձենք օգնել և աջակցել սահմանափակկարողություններով մարդկանց: Մեր մի փոքրիկ օգնությունը նրանց կդարձնի ավելի երջանիկ ու կզգան, որ իրենք էլ են  արժանանում հասարակության ուշադրությանը: Մեր հոգատարությունը  կջերմացնի նրանց ցուրտ ու սառը սրտները:

Blogroll

About