четверг, 20 февраля 2014 г.

COMPETITION - 19

Posted by Unknown On 11:30
Կին, որ գյուղի հույսն ու  հավատն  է
 
Տավուշի  մարզի սահմանամերձ Ն.Ծաղկավան համայքում չկա մեկը, որ աշխատասիրության առումով առաջինը  չմատնանշի Սոնիկ Ղազարյանի անունը:Կնոջ, ով  գիշեր ցերեկ 1-ին բուժօգնությունն է  ցուցաբերում 2կմ երկարություն ունացող  համայնքի  բնակչությանը՝ երբեք չդժգոհելով ու չտրտնջալով:Նա գյուղի բուժքույրն է:Նրա վարած  տնտեսությունը նաև առանձնանում է մյուսներից՝ խնամված, ցուցադրական:Ինչպես գյուղի ժողովուրդն է ասում.<Կրակից բոց հավաքող է>:
  Միակ գյուղացիական  տնտեսություն վարողն է, որ ամեն տարի եգիպտացորեն է մշակում:Գյուղացիների   բնորոշմամբ նա ամբողջ օրը վազքի մեջ է:<Դա երևի  երկար ապրելու գաղտնիքներից մեկն է:Նրա  տատիկի հայրն ապրել է 105 տարի:Գենը երկարակյացի է, որովհետև բոլորն էլ  աշխատասեր ու հնարամիտ են, գիտեն աշխատանքի գինը>,- ասում են նրա հայրենակիցները:
-Դեռ մանկությունից կապվել եմ հողին, զգացել նրա թարմության  բույրը:Շատ եմ սիրել ընտանի կենդանիներին:Բոլորին հատ-հատ անուններով եմ կոչել:Իմ քնքշանքը միշտ էլ փոխանցել եմ նրանց:Ինձ թվում է, որ իմ  ներքին բարությունը, պատրաստակամության զգացումը գալիս է հողի հետ կապվածությունից:Բնությունն  ամենազորեղ ու ներշնչող ուժն է:Անտեսելով դժվարությունները, սիրով եմ մշակում ինձ պատկանող 2.5հա վարելահողը՝ ամբարելով ցորեն,  եգիպտացորեն:2հա խոտհարքի մշակությամբ էլ լուծում եմ անասնակերի խնդիրը:Իմ տնտեսությունում առկա են 12 գլուխ խոշոր եղջերավոր, 10 մանր, 50 թև թռչուն:
  Ես ապրել եմ բազմանդամ ընտանիքում և հասկացել, որ տնտեսություն վարելը, ընտանիք պահելը բավականին բարդ գործընթաց է: Ամեն ինչ  պետք է  ճիշտ հաշվարկել և կայուն ընտանեկան բյուջե ունենալ:
   Մեր ընտանիքում բոլորն են աշխատել՝ լավ գիտակցելով, որ անգործությունն  ամենամեծ չարիքն է:Ես իմ հոգու անդորրը, սթրեսներից  ազատվելը գտնում եմ միայն  հողի հետ աշխատելու մեջ:Եթե նրան վստահում ես, երբեք ձեռնունայն չես մնում:
  Սոնիկ Ղազարյանին ծանրաբեռնվածությունը չի խանգարում զբաղվել հասարակական ակտիվ կյանքով:Նա նաև կազմակերպչական ջիղ ունի, ուշադիր ու նպատակասլաց է:Միշտ ընդգրկվում է ընտրական գործընթացներում, պատվով կատարում իր պարտականությունները:Սիրով է մասնակցում  նաև ընտանեկան բժշկի դասընթացներին,նոր գիտելիքներ ձեռք բերում:
  Ստացել է բազմաթիվ պատվոգրեր, դիպլոմներ:

-Շատ եմ սիրում գյուղն ու նրա անաղարտ բնությունը, օրնիբուն հողի հետ կռիվ տվող մարդկանց:Դրա համար փորձում եմ հնարավորինս աջակցել, ձեռք մեկնել մարդկանց, հուսադրել բոլոր հարցերում, չէ որ հույսն ու աշխատասիրությունը հավատարիմ ընկերներ են:

Blogroll

About