среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 8

Posted by Unknown On 16:20

Կան փոքրաթիվ աղջիկներ, ովքեր չեն սահմնանափակվում գյուղի կյանքով և այդպիսի մի աղջիկ էլ ես եմ

Ամեն օր վազքի մեջ` աշխատանք և ուսում միաժամանակ, անվերջանալի թվացող ուսման վարձի, վարձով բնակարանի, ջեռուցման և հացի խնդիրներ, և միայն շաբաթական, կամ երկու շաբաթում մեկ անգամ բաժին ընկնող մի քանի ազատ ժամեր, որոնք կարելի է առանձնացնել հարազատ գյուղ մեկնելու, հարազատներին տեսակցելու և նորից քաղաքամայր Երևան վերադառնալու համար: Ահա այսիսինն է մայրաքաղաքում գտնվող ցանկացած ուսանողի կյանքը, ով որ միայն ինքն իր վրա է կարող դնել իր հույսը` իր ծախսերը հոգալու և առկա խնդիրները լուծելու հոգսը:
Արտաշատի շրջանի Մրգանուշ գյուղից 25 ամյա Անի Շահբազյանի կյանքն արդեն 8 տարի է ինչ ընթանում է հենց այս ռիթմով: Նա Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի «Դասական Ոկալ» բաժնում:
«Գյուղում կար երաժշտական դպրոց, որտեղ կարելի է նախնական երաժշտական կրթություն ստանալ: Սակայն Բարձրագույն երաժշտական կրթություն ստնալու համար` բնականաբար հարկավոր էր գալ երևան», – մեզ հետ զրույցում նշեց Անին` վստահեցնելով, որ իր նպատակներն իրականացնելու համար, որևիցե այլ ուղղի չկար: Նա պատվով է ընդունել իր առջև ծագած մարտահրավերները և հաղթահարում է առաջացած ցանկացած խնդիր:
Ըստ Անիի` գյուղերում կյանքը միապաղաղ է, քանզի չկան ժամանցի համար նախատեսված վայրեր, որտեղ երիտասարդները կկարողանան անցկացնել իրենց ազատ ժամանակը, լիցքաթափվել և հանգստանալ: Սա է այն բազմաթիվ առիթներից և պատճառներից մեկը, որ գյուղերը դատարկվում են, և նույն պատճառով նաև գյուերում չկա երգչուհու կարիք: Սակայն Անին խոստովանում է, որ նույնիսկ եթե լիներ այդ հնարավորությունը` նա միևնույնն է չէր բավարարվի միայն գյուղի աշխատանքով. իմ մասնագիտությոնը շատ հետաքրքիր մասնագիտություն է: Նման մասնագիտությամբ չես կարող միայն գյուղի շրջանակներում մնալ: Պետք է ստեղծագործել ու նաև շրջագայել:
Անդրադառնալով գյուղացի աղջիկների առօրեային` Անին անկեղծորեն նշեց, – «Կան շատ աղջիկներ, ովքեր դուրս չեն գալիս սովորելու` մնում են և շատ վաղ տարիքում ամուսնանում: Կան նաև այնպիսինները, ովքեր գյուղից դուրս են գալիս սովորելու, իսկ ուսումն ավարտելուց հետո` վերադառնում գյուղ և նստելով սկսում սպասել, թե ե՞րբ է գալու իրենց սպիտակ ձիով ասպետը, և ե՞րբ է ամուսնության առաջարկություն անելու: Կան նաև փոքրաթիվ աղջիկներ, ովքեր չեն սահմնանափակվում գյուղի կյանքով: Այդպիսի մի աղջիկ էլ ես եմ»:

Blogroll

About