среда, 15 января 2014 г.

COMPETITION-2

Posted by Unknown On 15:09
  Կանանց իրավունքները

Երբ  խոսում  ենք  իրավունքի  մասին,  առաջին  հայացքից  չենք փորձում տարանջատել  կանանաց  և  տղամարդկանց  իրավունքները, փորձում  ենք  ընդհանուր  մեկնաբանել,  քանի  որ  իրավունքների  պաշտպանություն  ասելով    պետք  է  հասկանալ    և՛  տղամարդկանց,  և՛  կանանց  իրավունքների  պաշտպանություն:  Շատ  ցավալի  է,  որ  այսօր,  ելնելով  բազմաթիվ  իրավիճակներից  ստիպված  ենք  տարանջատել`  կանանց  և  տղամարդկանց իրավունքների  պաշտպանությունը:  Շատ  դեպքերում   կանանց  պաշտպանությունն  իրենց  <<լռությունն >> է:  Յուրաքանչյուր  իրավիճակում  ինքդ  կարող  ես  քեզ  պաշտպանել  լռությամբ:  Բայց  ինչքան  կարելի է  լռել,  գիտակցելով,  որ  կորցնում  ես  արժանապատվությունդ:  Յուրաքնաչյուր  կին  պաշտպանում  է  իր  իրավունքներն  այն  ժամանակ,  երբ  սկսում   է  գիտակցել  այդ   իրավունքի  իմաստը:  Երբ  հասկանում  ես , թե  որն  է  այն  առաջին  օղակը,  որտեղ  պետք  է  պաշտպանվի  և  սկսվի    քո  իրավունքի  պաշտպանությունը:  Կանանց  իրավունքների պաշտպանությունը  պետք  է  սկսվի  ընտանիքից՝  յուրաքանչյուր  տղամարդուց:  Քանի  որ  շատ  ժամանակ  նույնիսկ  գիտակցելով  քո  իրավունքը,  հարկ  չես  համարում  պաշտպանել  այն,  հասկանալով  որ  զուր  է:
Երկար  տարիներ  Հայաստանում  իրականացվում  են  բազմաթիվ  ծրագրեր՝  ուղղված կանանց  դերի  բարձրացմանը:    Բազմիցս  լսում  ենք  գենդերային  հավասարություն,  կանանց  իրավունքների պաշտպանություն՝   որոնց  նպատակն  է՝  ապահովվել  հավասար  իրավունքներ և  հնարավորություններ   կանանց  և  տղամարդկանց  համար:  Նաև  չմոռանանք  նշել , որ    ունենալ  իրավունք  չի  նշանակում  անել  այն  ինչ  ցանկանում  ես:  Իմ  կարծիքով   իրավունքը՝   դա  ցանկությունների  և  նպատակների  իրականացման  միջոց  չէ:  Յուրաքանչյուր  կին    պետք  է  գիտակցի    իրավունքի  իմաստը՝  հիմք  ընդունելով  իր  տարածաշրջանի  մշակույթն  արտացոլող  արժեհամակարգը:
Կանանց  իրավունքների  մասին  խոսելով  պետք  չէ  նշել  միայն  կանանց,  քանի  որ  այս  պարագայում  իրենց  կարևոր  դերն  ունեն  նաև  տղամարդիկ,  որոնց  միջոցով  պետք  է  պաշտպանվեն  կանանց  իրավունները:  Կարծում  եմ,  ոչ  մի  կին  չի  փորձում  թերագնահատել  այն  տղամարրդկանց,  ովքեր  պաշտպանում  են  կանանց  իրավունքերը Հայաստանում :
Կանայք  երբեք  չպետք  է   դադարեն պայքարել  իրենց  իրավունքների  պաշտպանության  համար:   Շատ  կարևորում  եմ  աշխատանքերը  կին  լիդերների  վերապատրաստման  գործընթացում` իշխանական  բոլոր  մակարդակներում  նրանց  տեսնելու  համար:  Այնպիսի  տպավորություն  է,  որ  կանայք  կարող  են  մտածել ,  արտահայտել  իրենց  կարծիքը, իսկ  տղամարդիկ  թերհավատորեն  կարող  են  լսել  և արձագանքել : Շատ  կարևորում  եմ  կանանց  դերը  որոշումների կայացման  գործընթացում:  Չէ  որ,  կանանց  համար  տեսնելի  են  այն  փոքր,  բայց  միևնույն  ժամանակ  կարևոր    խնդիրները,  որոնք  միգուցե  տղամարդիկ   ուղակի    չեն  նկատում,  և  չի  բացառվում,  որ  այդ   փոքրագույն  խնդիրների  լուծումը     կարող  է  հիմք  հանդիսանալ  կարևորագույն  խնդիրների  լուծման  համար:  Ուղակի  կարելի է  հնարավորության  տալ  կանանց   և    օգնել  կյանքի  կոչելու  իրենց  գաղափարները:  Ասել,  որ կանայք  պասիվ  են կարծում  եմ  ճիշտ  չէ:  Քանի  որ  այսօր  կան  շատ  կազմակերպություններ,  որտեղ  աշխատում  են  կանայք,  որոնք  ունեն  իրենց մեծ  ներդրումը  քաղաքացիական  հասարակության  զարգացման  գործընթացում: Աշխատում  են  հիմնականում  երիտասարդների  հետ,  որոնք  մեր ապագայի  կերտողներն  են:  Երիտասարդ  տարիքից   նրանց  մեջ  ձևավորվում  է  գաղափար,  որ  իրենք    ունեն  իրավունքներ,  և  կարող  են  պաշտպանել  իրենց  իրավունքները:  Հեռավոր  գյուղական  համայնքերում  այդ  խնդիրը  նույնպես  առկա  է:  Ներգրավվելով   համայնքերի    բնակիչներին  բազմաթիվ  միջոցառումների  և  դասընթացների,   նրանց  ձեռք  մեկնելով     ձևավորվում  է   առողջ  մտածելակերպ  և՛    իրավունքների  պաշտպանության , և՛   հասարակական   ու   տնտեսական  գործունեության  ոլորտներում:  Անդրադառնալով  հասարակական  և  տնտեսական  գործունեությանը,  կանանց  և   երիտասարդների  շրջանում  նկատելի  են  բազմաթիվ  նվաճումներ  և  ձեռքբերումներ՝  ինչու  չէ,  շնորհիվ  այն    կանանց,  որոնք  իրենց  անմիջական  ներդրումն  ունեն   համայնքներում   խնդիրների  լուծման  և  զարգացման  գործընթացում:  Կանայք  կարող  են,  ունեն  ցանկություն,  և  պատրաստակամ  են     թեկուզ  փոքրիկ  ներդրում  ունենալ   իրենց  համայնքի  և  երկրի  զարգացման  գործընթացում:
Չնայած  այդ  ամենին,  ականատես  լինելով  անցանկալի  իրավիճակների  կարելի  է  ենթադրել,  որ կանանց  իրավունքները  դեռ  լիարժեք  պաշտպանված  չեն  Հայաստանում,  քանի  որ  կա անպատժելիություն,  և  այդ  անպատժելիության գաղափարն  էլ   ստիպում    մեզ  այդ  կերպ մտածել:  Անկախ  կարգավիճակից,  յուրաքանչյուր  կին ունի  իրավունքներ  և ուղակի  պարտավոր  է  պաշտպանել  իր  իրավունքը:  Եվ  իհարկե, ցանկացած  իրավիճակներում,  թույլ,  թե  ուժեղ, կինը  պետք  է  մնա  ԿԻՆ`   իր  համեստության,  խոհեմության  և  իմաստության  չափով:

Blogroll

About