суббота, 22 февраля 2014 г.

COMPETITION - 25

Posted by Unknown On 01:04
                                                            «Նա,ով պաշտպանում  է կնոջ իրավունքները,նա                                    
                           պաշտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած`պաշտպանում է ապագան»
                                                                                                                                            Վ.Հյուգո


    1995թ Մակ-ը հռչակեց  Հոկտեմբերի 15-ը գյուղաբնակ կանանց միջազգային օր:Այն պաշտոնապես ամրագրվեց 2008 –ին և դարձավ թերևս այն միակ փաստաթուղթը,որը մինչ օրս անդրադարձ է արել գյուղաբնակ կանանց հիմնախնդիրներին:2009թ Ժնևում Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 43-րդ նստաշրջանում լսվեց այդ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական զեկույցը,որտեղ բարձրացվեց նաև  գյուղի  կանանց հարցը:       
                                                                                                                          
 Գեղարքունիքը համարվում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից մեկը:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Ձորավանք գյուղը Ճամբարակի տարածաշրջանի  գյուղերից է, գտնվում է Ճամբարակից  27կմ հյուսիս-արևմուտք, Գետիկ գետի ձախ ափին: Գյուղում վիճակն  այնպիսին է,որ նույնիսկ ժամանակ չի լինում,որ կանայք  մտածեն  իրենց  հասարակական, քաղաքական  ակտիվության մասին: Սոցիալական ծանր վիճակը նախևառաջ իր ազդեցությունն է թողնում կանանց կենսակերպի ու  նաև առողջության վրա: Գյուղ հասնելուց, գյուղում շրջելուց հետո Սիրանենց  հյուրընկալ տան դռները բաց էին մեր առաջ: Սիրանի ամուսինը ազատամարտիկ է,արցախյան  հերոսամարտի   մասնակից,այժմ`գործազուրկ:Տարիներ շարունակ ընտանիքի ողջ հոգսը իր ուսերին կքած, ոչ պակաս «հերոսուհի» կինը օրնիբուն աշխատել է,մեծացրել երեք երեխաներին:Ինչպես գյուղաբնակ բոլոր կանանց,այնպես էլ Սիրանի աշխատանքը  սեփական տունն է. գարնանն ու ամռանը` դաշտում, տնամերձ հողամասում, անտառում: Ձմռանն այն սկսվում է գորգի, կարպետի դազգահի, քուրայի առջև:Կազմակերպություն էր եկել, հարակից գյուղի կանանց  միջև մրցույթ անցկացրեցին լավագույնները,որոնց մեջ էր նաև Սիրանը`  գորգագործությամբ են զբաղվում:Ըստ կատարած աշխատանքի չափի` նաև վարձատրվում:Իհարկե չնչին է վարձատրությունը,բայց սրա համար էլ են «գոհ»:Ապրում կամ, իրենց խոսքով ասած,  «գոյատևում են  քարից հաց քամելով»:                                
 Տնամերձերում աճեցրած թարմ, չոր, միրգ, բանջարեղեն, ինչպես նաև գյուղկենդանիներից ստացված ձու, մսեղեն և կաթնամթերք: Հացը թխում են ձեռքով` փռում կամ  թոնրում: Վառելիքն անտառի ցախն է,կամ փայտի թափոնը:  

                                                                                                            
Նույնիսկ կարելի էր չմտնել տարբեր ընտանիքներ,որովհետև գյուղի կանանց խնդիրները այնքան նման էին.գործազրկություն,ծայրահեղ աղքատություն, համապատասխան կրթությամբ աշխատելը,  ժամանցի արդյունավետ կազմակերպումը,  մշակութային միջոցառումների պակասը:  Այնուամենայնիվ բազմաթիվ հոգսերի ու խնդիրների շարքում առաջիններից մեկը եղել եւ մնում է բուժսպասարկման անբավարար վիճակը. «Մի քանի տարի առաջ վիրահատվել եմ Երևանում,հիմա էլի առողջական լուրջ պրոբլեմներ  ունեմ..Երևան գնալու համար ճանապարհածախսի ու նաև  բուժօգնության,անհրաժեշտ դեղորայքի ծախսերը  հոգալու խնդիրներ ունեմ:Իմ հարցին,թե արդյո ՞ք ձեր գյուղում չկա  բուժկենտրոն`պատասխանեց.« Մի քանի ամիս առաջ ինչ-որ սենյակ եկան բացեցին,հազարից մեկ են գալիս բացում,դուռը միշտ փակ է..»:                             
   
Հարակից Դպրաբակ գյուղում կա ամբուլատոր կենտրոն,որտեղ ուղղակի առաջին օգնություն են ցուցաբերում և ուղարկում Երևան: «Այստեղ համարյա երրորդ կինը ունի առողջական  խնդիրներ,բայց ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով չի կարողանում գնալ Երևան:Կան դեղեր,որոնք չկան նույնիսկ հարևան  գյուղի դեղատանը:Պետք է գնալ Երևան,իսկ դա նույնպես ծախսերի հետ է կապված»: Դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ եւ համագործակցելով մարզի բժշկական հաստատությունների հետ մի  քանի հասարակական կազմակերպություններ փորձում են  թեթեւացնել սահմանամերձ համայնքներում տիրող այդ վիճակը:Սակայն այդ ծրագրերը ժամանակավոր են և ոչ բոլորն են հասցնում օգտվել.« Ամռանը ինչ-որ կազմակերպություն էր եկել մի քանի գյուղ այն կողմ: Կանանց անվճար ստուգումներ անցկացրեցին,բայց մեկ օրով էին  եկել: Այստեղ շատ են խնդիրներ ունեցող կանայք..մի օրում  ինչ պետք է հասցնեին, հազարավոր մարդիկ են,բազմաթիվ առողջական խնդիրներով:Երբ իմացանք, գնացինք,  արդեն մեկնել էին,-պատմում է Սիրանը »:     
                                        
Անդրադառնալով 2014թ-ի առողջապահության ոլորտի  գերակա խնդիրներին, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ դրանցից առաջինը համարում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատումն ու բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: «Կվերակառուցվի Ճամբարակի հիվանդանոցը տասը շտապօգնության մեքենաներ կվերանորոգենք ու կտրամադրենք հեռավոր մարզերի մեր ամբուլատորիաներին»,-ասաց նա: Յուրաքանչյուր կին  իրավունք ունի առողջ ու արժանավայել ապրելու:Իր նպատակները Սիրանը կապում է իր երեխաների հետ,նրանց  մեջ է տեսնում ապագայի հետ կապված բոլոր ծրագրերը: Դժվար Է հավատում,որ պետական  աջակցություն,բարեփոխումներ կլինեն,համապատասխան բուժական պայմաններ կստեղծվեն.«Աստված  մեծ է մի դուռ կբացվի…»,- հավատում է Սիրանը:Վաղուց սովոր են սեփական ուժերին ու Աստծո զորությանը  հուսալ:                                          
«Նա,ով պաշտպանում  է կնոջ իրավունքները,նա պաշտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած`պաշտպանում է ապագան»:Դատելով  այն  կարգավիճակից,որում գտնվում են հեռավոր գյուղական համայնքների կանայք`ապագան դեռևս անորոշ է..

COMPETITION - 24

Posted by Unknown On 00:46


четверг, 20 февраля 2014 г.

COMPETITION - 23

Posted by Unknown On 14:00

Մանկական հագուստը Վանաձորից ուղևորվել է Եվրոպա. մի գործարար կնոջ պատմություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեռ 2000թ-ին` ամուսնու մահից հետո, երեխաների կրթության և հետագա բարեկեցության ապահովման մտահոգությամբ Ռուզաննա Դանիելյանը նոր շունչ տվեց ամուսնուց մնացած կարի արտադրամասին: Այսօր նա արդեն համարձակ պատմում է, որ բազմաթիվ խնդիրների միջով է անցել մինչև իր արտադրանքը շուկայում մրցունակ դարձնելը:
«Նորարարությունը, որակը և կազմակերպվածությունը մեր արտադրանքի հիմնական առանձնահատկություններն են: Մինչև 2005թ-ը մենք կարողանում էինք ֆինանսապես շահավետ բիզնես ծավալել, սակայն չինական և թուրքական ապրանքների մուտքը տեղական շուկա թուլացրեցին մեր դիրքերը, ստիպված սկսեցինքն դրսում շուկաներ փնտրել»,-պատմում է վանաձորցի գործարար կինը:
Տիկին Ռուզաննան աշխատակիցների հետ ընկերական հարաբերություններ ունի։ Թեև ինքն անձամբ չի հասցնում երկար լինել արտադրամասում, սակայն սիրում է աշխատակիցներին այսպես ասած «երես տալ» համեղ հյուրասիրություններով:
Մասնագիտությամբ երաժիշտ Ռուզաննան մեծ կապեր ունի նաև արտերկրում, համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, վերջերս պատվեր է ունեցել Եվրոպայից` մանկական հագուստ, այժմ աշխատանքային թիմը զբաղված է պարային հագուստի արտադրությամբ:
«Շատ հաճախ բոլորով ենք քննարկում և հագուստի դիզայնը որոշում, դա շատ հետաքրքիր և ստեղագործ աշխատանք է, ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր չնայած եղած դժվարություններին հավատարիմ աշխատեցին ինձ հետ, դա նաև ինչ-որ տեղ ինձ պարտավորեցնում է»,- eMedia.am-ի հետ զրույցում հայտնում է տիկին Ռուզաննան:
«Ռուզ-Դան»-ի ապրանքատեսակները շատերին են հայտնի, մի քանի անգամ ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում և որակական առումով միայն դրական կարծիք է հնչել: Գործարար կինը դեռ մեծ երազանքներ ունի, իսկ ամենաշատը ցանկանում է, որ իր արտադրանքը իսկապես երկար ծառայի իր գնորդին:
Ձեր ուշադրության ենք ներկայացնում կարի արտադրությամբ զբաղվող կնոջ հետ հարցազրույցից որոշ հատվածներ:'



COMPETITION -22

Posted by Unknown On 13:46
Ապրելով գյուղում՝ ուզում եմ զգալ ինձ կին

«Կնոջ երազանքն է երազանքի կին լինել » . ժամանակին կնոջ մասին այսպես է արտահայտվել Էդուարդ Մերուսը: Կարողանում է արդյոք հայ կինը իրականացնել իր այս երազանքը, իսկ ավելի ճիշտ, մենք տալիս ենք նրանց նման երզանք ունենալու հնարավորություն :

Հնարավորությունների մասին խոսելիս՝ խիստ տարբերություններ են առաջանում քաղաքում ապրող և գյուղերում ապրող կանանց միջև: Անժխտելի է այն փաստը, որ այսօր Հայաստանի գյուղերում ապրող կանանց համար չկան այնպիսի պայմաններ , որոնք թույլ կտան նրան կինզ զգալ, հետևել իրեն,ունենալ գեղեցիկ սանրվացք, հագուստներ, ինչու չէ նաև այցելել թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ:
Գյուղաբնակ կանայք ունեն այլ զբաղմունքներ, նրանց մեծ մասն զբաղվում է հողագործական աշխատանքներով, վար ու ցանքով, ամեն հնարավոր ու անհնար աշխատանքով.սա է նրանց կոշտացած ձեռքերի և մի շարք հիվանդությունների հիվանդությունների միակ պատճառը: Կինը այսպիսի աշխատանքների հետևանքով կարող է ձեռք բերել Էխինակոկ, մկանների հիպերտրոֆիա և այլ հիվանդություններ: Կնոջ մոտ կարող են առաջանալ նաև այլ  բնույթի հիվանդություններ, որոնց պատճառը հիգենայի կանոնների վատ պահպանությունն է: Ծանրաբեռնված ու դժվարին օրվա ավարտին կանանց հոգնած մկաններն հանգստություն են գտնում սեփական տանիքի տակ, սուրճի սեղանի շուրջ. ահա նրանց <<ժամանցի>> միակ հնարավորություն: 

Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղի Նախկին բնակչուի Մարիամ Մարիկյանը պատմում է.
« Գյուղում ոչինչ չունենք, այնտեղ կանայք կամ կով ու անասուն են պահում, կամ դաշտի գործեր են անում, երեխա պահում, որևէ թատրոն, կինոթատրոն կամ սրճարան անգամ չունենք: Իհարկե, նրանք դա անում են իրենց կյանքը բարելավելու համար, բայց վստահ եմ, որ բոլորն էլ կցանականան գոնե ամիսը մեկ անգամ իրենց ընտանիքի հետ այցելել որևէ սրճարան և հանգստանալ կտրվել առօրյա հոգսերից, Այնտեղ կանայք հնարավորություն չունեն իրենց հետաքրքրությունները բավարարլու, հետաքրքի ժամանց կազմակերպելու համար: Հիմա ապրում եմ մայրաքաղաքում, հնարավորություններս այստեղ ավելի մեծ են, կուզենամ, որ գյուղերում էլ կանայք ունենան գոնե մինիմալ հնարավորություններ իրենց ժամանցը կազմակերպելու և իրենցով զբաղվելու համար »:

Իրավիճակը նույնն է Տավուշի մարզում: Սահմանամերձ Չինարի գյուղում կանայք պատմում են. «Գյուղում ենք ապրում, նման բաների մասին մտածել անգամ չենք կարողանում, ո՛չ ժամանակն է հերիքում, ոչ էլ հնարավորություն ունենք: Խնդիրներն այստեղ այնքան շատ են, որ հերթը դրան չի հասնում»:
Խնդրի մասին փորձեցինք խոսել նաև Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ, բայց գյուղապետը չխոսեց խիստ զբաղված լինելու պատճառով կամ գուցե խնդրի մասին ասելիք չուներ, բողոքներ չէր ստացել , անհանգստությունն էլ չկար: Հուսով եմ ,գոնե, հիմա կսկսեն մտածել ու թեկուզ փոքրիկ քայլեր նախաձեռնել գյուղում կանանց հնարավորություններն ընդլայնելու համար:

Ցավոք, խնդիրն առկա է Հանրապետության բոլոր մարզերում, բայց խնդրի լուծմանհամար քայլեր չեն ձեռնարկվում:
Այս հարցում նույյնպես մեր իշխանությունների քաղաքականությունը կենտրոնացած է միայն մայրաքաղաքում, որտեղ կինն ունի ամեն տեսակ հնարավորություններ: Իսկ գյուղերում կանայք կոշտացած ձեռքերով շարունակում են արարել ու ստեղծել սեփական առողջության, գեղեցկության և անկատար մնացած երազանքի հաշվին :


COMPETITION - 21

Posted by Unknown On 11:46
   Անձնական << ԵՍ >>-ի երկաթե շղթաները…


Սովորական ու արևոտ  օր էր, դասերից հոգնած վերադառնում էի տուն, երբ մոտենալով շքամուտքին՝ լսեցի տղա երեխայի լացակումած ձայնը. <<բա՛ց արա, քեզ ասում եմ բա՛ց արա դուռը, հանգիստ թող մայրիկիս, բա՛ց արաաա…>>: Ես ճանաչեցի այդ ձայնը. այն մեր հարևանի՝  տասնամյա Էդուարդի ձայնն էր: Շնչակտուր բարձրացա երկրորդ հարկ.
 - Ի
՞նչ է պատահել:- Հարցրի ես:
- Սիլ, խնդրում եմ, մի բան արա, ախր նա կսպանի մորս:
- Հանգստացի՛ր, ամեն ինչ լավ կլինի, բայց այս անգամ ի
՞նչ է եղել:
- Հերս է  չգիտես, էլի խմել ու գժվել է: Հարձակվեց մորս վրա, ես փորձեցի խանգարել, նա էլ ապտակեց ինձ, դուրս հանեց, դուռը փակեց ու… Ու…:- Արցունքները խեղդեցին բառերը կոկորդում, իսկ ես…
Ես չգիտեի ինչ անել, ում կանչել... Սկսեցի թակել բոլոր դռները.
- Հե
՜յ, բա՛ց արեք, մարդ չկա՞, օգնե՛ք խնդրում եմ, շու՛տ արեք…
 Անկախ ինձանից աղերսական ձայնիս խառնվեցին արցունքներս: Չգիտեմ էլ ինչից էին ծնվել արցունքներս վախի
՞ց, թե՞ մեռելային անտարբերությունից: Ներսումս այնպիսի քարացած  ցավ կար, ասես այդ իմ մայրն էր փակված այնտեղ ներսում: Իսկ ի՞նչ կանեի. եթե իմ մայրը լիներ: Գրպանիցս անմիջապես հանեցի բջջայինս ու զանգեցի ոտիկանություն: Մինչ ոստիկանները տեղ կհասնեին, ես փորձում էի հանգստացնել տղային ու համոզել հորը բացել դուռը: Ամբողջ  հարկում լսվում էր մոր՝ Նարինեի  բղավոցներն ու ամուսնու՝ Արսենի հարվածների արձագանքը: Եվ… Եվ հանկարծ ամեն ինչ լռեց, ոչ մի ձայն: Խորհրդավոր լռության մեջ լսվեց միայն Էդուարդի ձայնը.
- Մա
՜մ…
- Այս մուտքն է, շու՛տ արեք:- Լսվեց առաջին հարկում:
 Ոստիկանները կոտրեցին դուռը, և մենք էլ նրանց ետևից ներխուժեցինք բնակարան: Նրանք  ձերբակալեցին Արսենին, իսկ Նարինեին գտանք հյուրասենյակի հատակին անգիտակից, կապտուկների ու արյան մեջ ողողված…
 Երկու օր հետո Նարինեն  վերադարձավ հիվանդանոցից որդու ու քրոջ ուղեկցությամբ: Ես էլ որոշեցի այցելել նրանց և այդ ժամանակ էլ իմացա, որ  Նարինեն գնացել է ոստիկանություն ու խնդրել է ազատել ամուսնուն:
- Մի քանի ժամից տանը կլինի: - ասաց Նարինեն:
Նորությունից շանթահարված  կորցրել էի նույնիսկ մտածելու ունակությունս, ուղեղիս պահարանի ամենամեծ բառարանում անգամ չգտա համապատասխան բառ, որ կարելի կլիներ արտաբերել: Վերջապես հավաքելով ինձ՝ ասացի.
- Ես երևի գնամ, շուտ առողջացեք:
- Սպասի՛ր, մի՛ գնա, ների՛ր ինձ, բայց ես այլ ելք չունեի: Գիտեմ ամուսինս դառնում է իսկական խելագար, երբ  խմում է, կորցնում է ինքնատիրապետումը, գիտեմ նաև որ նա հարբեցող է արդեն շատ վաղուց, մեր ամուսնությունից  առաջ էլ է այդպիսին եղել: Այդ մասին գիտի ամբողջ շենքը, ինձ էլ անուղեղ կին են համարում հարևանները, գիտեմ, բայց հասկացե՛ք  ես չեմ կարող ապրել ու մեծացնել որդուս առանց նրա: Նա է գումար վաստակողը, մեզ պահողը, ես ինչ էլ որ աշխատեմ միևնույնն է մենակ ամեն ինչ չեմ հասցնի, իսկ ես չեմ ուզում, որ միակ զավակս ինչ-որ բանից զուրկ լինի: Նա տղա է, նրան հայրը հարկավոր է:  Հասկացի՛ր… Ինձ ոչմեկ չի կարող հասկանալ:
 - Ես չեմ, որ պետք է ներեմ, բայց արդյո
՞ք այլ ելք չկա, մի՞թե դա ամենաճիշտ որոշումն է թեկուզ հենց ձեր տղայի համար: Իսկ եթե նա ինքը չի ցանկանում այս կյանքով ապրել, իսկ նրա հոգեկան վիճակի, զգացմունքների, հնարավոր վախերի ու մտածմունքների մասին չե՞ք մտածել: Նա դեռ երեխա է, նրա մասին մտածելով՝ փորձեք ճիշտ ընտրություն կատարել, միայն ֆինանսականը չէ, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի, դրանից առավել է համերաշխ ու սիրող ընտանիքի ուշադրությունը, հոգեկան անդորրը: - Ասացի ու հեռացա:
 Որոշ ժամանակ անց իմացա, որ Արսենը փորձում է թողնել խմիչքը, նույնիսկ դիմել է ինչ-որ հաստատության, բայց մեկ շաբաթ անգամ չդիմանալով՝  նորից սկսել է խմել: Իսկ հարբելուց հետո չի մոռանում կնոջն ու ազատություն է տալիս ծանր բռունցքներին:
 Օրը դառնում է տարօրինակ այն ժամանակ, երբ նրանց տանից չեն լսվում հայհոյանքներ ու բղավոցներ: Նման ընտանիքը, նման ամուսինը լավ օրինակ չեն կարող հանդիսանալ այդ նույն շենքում բնակվող մյուս ընտանիքների համար: Ո՛չ կինը՝ Նարինեն, և ո՛չ էլ որդին՝ Էդուարդը չեն կարող իրենց զգալ սովորական ընտանիքի լիիրավ անդամ: Պետք է կարողանանք գնահատել ամենակարևորը, ամենաարժեքավորն ու ամենաանհրաժեշտը: Եվ միշտ պետք է գիտակցել, որ քեզանից ու քո ընտանիքից բացի կան ուրիշ ընտանիքներ, որոնց ընտանեկան անդորրն ու խաղաղությունը խախտելու իրավունք չունես: Մարդ իր արարքներով պատասխանատու է իր ընտանիքի անդամների, իր հարևանների և այն հասարակության առաջ, որտեղ ապրում է, քանզի հասարակությունը մի մեծ ընտանիք է, որտեղ մարդիկ կանգնած են նույն աստիճանի վրա և ունեն հավասար իրավունքներ: Եկե՛ք լինենք ավելի խորաթափանց, դու՛րս գանք <<եսասեր>>-ի մեր դիմակի տակից ու չվախենա՛նք օգտագործել այն իրավունքները, որոնք ունենք, լինե՛նք աջալուրջ և ա՛չք չփակենք նման լուրջ խնդիրների առաջ, որոնք հիվանդացնում են հասարակությունը, այն հասարակությունը, որտեղ ապրում ենք մենք՝ ԵՍ, ԴՈՒ, ՆԱ… 

COMEPTITION - 20

Posted by Unknown On 11:40
Լլեզվի կտրածը» չի լավանում` ի հակադրություն «սրի կտրածի»:


Անունս Նելլի է, 29 տարեկան եմ: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո ծնողներիս հորդորով ամուսնացա, առանց պատկերացում կազմելու թե ինչ բան է ամուսնությունը:Պատճառներից մեկն այն էր, որ խեղճ մայրս մտածում էր, որ այլևս հնարավորություն չի լինի, քանի որ հայրս հարբեցող էր, մենք էլ գյուղում էինք ապրում, յուրաքանչյուր ոք ով ամուսնության նպատակով գալիս էր, առաջինը հեթին ընտանիքիս բարոյական և սոցիալական ուրվագծին ծանոթանալու միտումով, հայկական ավանդական ձևով, հետաքրքրվում էր առաջին իսկ պատահած գյուղացուց: Եվ այսպես, ընտրության հնարավորություն չունեի, և հետո խելացի տղա էր երևում, ասում էին աշխատասեր է, լավ ընտանիք կպահի, մի խոսքով ամուսնացա:
Ամուսնությունից մեկ ամիս չանցած հասկացա, որ մեր բնավորությունները տարբեր են, նա չափազանց հանգիստ բնավորություն ունի, ես` առավել ակտիվ: Տարաձայնությունները արմատավորվեցին հենց այս տարբերության հողի վրա: Ոչ մի ջերմություն, ոչ մի քնքուշ խոսք, օր օրի ավելի էինք հեռվանում: Ամիսներ անց արդեն նկատելի ձևով օտարացել էինք, ոչ ոք չկար որ կարողանայի խոսել, պատմել խնդրիս մասին, որևէ ելք գտնել անելանելի իրավիճակից դուրս գալու և ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար: Հարևան հասկացողությունը մեր ընտանիքում չէր ընդունվում, թույլ չէր տալիս անգամ խանութ գնալ, պատուհանից դուրս նայել:
    Շքեղ կյանքով չէինք ապրում, ոչ էլ սոված էինք մնում: Պահանջկոտ չեմ եղել, բավարարվում էի եղածով: Երջանիկ լինելու համար ինձ ընտանեկան անդորրն արդեն իսկ բավական էր: Բայց չկար, չկար ոչ՛ սպասված տաք ընտանիքը, ոչ՛ սեր, ոչ՛ գումար: Սրանք այն նախադրյալներն էին, որոնք սպասելիք վիճաբանությունների ազդանշանն էին տալիս: Հղի էի, շատ էի հուզվում ամեն մի չնչին առիթից: Մի անգամ տուն եկավ և սկսեց վիրավորել, հայհոյում էր անխնա, առանց առիթի, բայց դե ակնհայտ էր, որ պատճառն այն էր , որ ընտանիք պահելու համար նրան կրթութուն էր հարկավոր, մշտական աշխատանք, որը անշուշտ նա չուներ: Չեր ծեծում, միայն հայհոյում էր, անվանում «տավարի ցավ, անասուն», բայց ինչպես ասում են «լեզվի կտրածը» չի լավանում` ի հակադրություն «սրի կտրածի»:

Մի օր, առավոտյան արթնացավ և սկսեց անարգել, անվանել անբարոյական, մեկնելով իր պահվածքը հետևյալ կերպ.-«Երազ եմ տեսել, մի երիտասարդի հետ գրկախառնված էիր, դու ինձ դավաճանում ես, անբարոյական»:  Այսպես արդեն 7 տարի, ես ապրում եմ նրա հետ մի հարկի տակ, նվաստացած և առհամարված կացության մեջ: Երկու երեխա ունեմ, որոնք մեծանում են մի ընտանիքում, որտեղ հայհոյանքներից և վեճերից բացի ոչինչ չեն տեսնում: Շատ հաճախ` կրկնող առորյաից փախչելու համար, գնում եմ ծնողներիս տուն, այնինչ այնտեղ ավելի սարսափելի դրություն  է: Հայրս հարբեցող է, օրերով խմում է և պարկում անկողնում: Իր կյանքի պատմության մեջ երևի 4 անգամ է աշխատել, վաստակածն էլ վատնել է խմելու վրա: Խեղճ մայրս տղամարդու աշխատանք է անում: Առավոտյան գնում է դաշտ, աշխատում մինչ հետմիջօրե: Գալիս է, հոգնած, թրջված հագուստով: Աշխատած գումարն էլ 5.000 դրամ, որի կեսը հորս ծաղսերը հոգալու համար է, մյուս կեսն էլ կոմունալ ծախսերի: Մայրս մի կին է, ով արդեն 30 տարի է ինչ ապրում է այսպիսի նսեմացված կյանքով, արհամարված և քամահարված:Երբեք չեմ լսել, որ հայրս մի քնքուշ, հարգալից խոսք ասի: Ճիշտ է մորս և իմ խնդիրները իրենց տարբերություններն ունեն, բայց երկուսս էլ ապրում ենք բռնության մեջ: Շատ եմ մտածել ամուսնուցս բաժանվելու մասին, բայց երեխաներիս պահելու համար ֆինանսական ոչ մի աջակից չունեմ, անգամ մասնագիտություն չունեմ, որ կարողանամ աշխատել, գոյս պահել: Արդեն  8 տարի է ինչ այս կացության մեջ եմ, ամուսնուս համար բոլորովին մեկ է… ապակիացած հայացք, ներշնչում և արտաշնչում և լրիվ անտարբերություն այն բանի հանդեպ, որ ուզած վարկյանին այդ էլ կարող է դադարել ընդմիշտ… 

Blogroll

About