четверг, 20 февраля 2014 г.

COMPETITION - 18

Posted by Unknown On 10:47
Հանուն  հայրենիի  զորացման

Ինչ  իմանար Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղից գյուղինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում  սովորող երիտասարդ աղջիկը՝ Զաբելա  Շաբանյանը, որ իր կենսագրությունն այնուհետ հյուսելու է իր գյուղին այնքան մոտ ու նման մի համայնքում, որն իր համար  դառնալու էր  հայրենիք  ու օջախ:
-        Հիշում եմ՝ երբ փոքր էի, անընդհատ սիրում ու փաղաքշում էի կենդանիներին, այգում ժամերով հող էի փորում:Ինձ համար առանձին տեղ էի ընտրել և սերմը հողին էի հանձնում:Անցան տարիները, ու ես ընտրեցի հենց գյուղատնտեսի մասնագիտությունը:Եվ կյանքը միշտ անակնկալներ է մատուցում:
-        Ապագա ամուսինս նույնպես սովորում էր նույն ԲՈՒՀ-ի մեխանիկայի ֆակուլտետում:Ավարտելուց հետո   աշխատեցի  հայրենի Բռնակոթի սովխոզում,որպես գյուղատնտես: 1 տարի հետո ամուսնացա  և տեղափոխվեցի   Իջևանի տարածաշրջանի Աչաջուր գյուղ՝ աշխատելով նույն մասնագիտությամբ:
Գնահատանքի արժանացնելով աշխատանքս, նշանակվեցի  գյուղսովետի քարտուղար, այնուհետև 1տ 3ամիս գյուղապետի պաշտոնակատարն էի:
 Եղել  եմ գյուղսովետի դեպուտատ, ավագանի, հետագայում աշխատակազմի գլխավոր մասնագետ, հողաշինարար:
  Այս բոլոր զարգացումները, զբաղվածությունը չեն խանգարել ստեղծել սեփական տնտեսություն, ավելացել եկամուտներս: Այսօր մեր տարածաշրջանում  ռազմավարական նշանակություն ունի ցորենի մշակությունը, ցանքատարածությունների ավելացումը:Լինելով բավականին զբաղված, այնուհանդերձ, հասցնում եմ  1.3հա-ի վրա մշակել  հացահատիկ՝  ապահովելով 28-30ց միջին բերքատվություն:3100քմ –ի վրա ստեղծել եմ նաև  խաղողի այգի:
 Իմ  ամենամեծ խորհրդատուն և աջակիցն  ամուսինս է:Քանի որ տարածաշրջանն ունի անասնապահական  ուղղվածություն, ուժերս փորձում եմ նաև այդ ոլորտում:Աճեցնում եմ 150հավ, 20 ճագար:Զբաղվում եմ նաև խոզաբուծությամբ:
  Տեսնել է պետք, թե ինչպես եմ իմ խոզուկներին անունով կոչում, ու թե ինչպես են արագ արձագանքում:Կենդանիները ևս զգում են դիմացինի փաղաքշանքը:
 Թեև դժվար է, բայց սովորել եմ՝ աշխատանքային օրս սկսում  եմ  առավոտյան ժամը 4-ից:Երբեք չեմ խախտում ժամանակացույցս:
 Այսքան զբաղվածությամբ կրթել և դաստիարակել եմ 4 երեխա, բոլորն էլ աղջիկներ, որոնք  այսօր իմ հպարտությունն  են:
 Հաղթահարելով բավականին խոչընդոտներ,  գտել եմ իմ իսկական տեղը՝ որքան հնարավոր է օգնել հասարակությանը:Հասարակություն, որ ամենամեծ հարգանքին է արժանի:Ինձ երբեք օտար չեն համարել:Նախկինում ավագանու ընտրությանը բավականին ձայն էի ստացել, վստահել էին իմ ուժերին:
  Այսօր իմ սեփական տնտեսության բարիքներից բաժին եմ հանում նաև հարևաններիս, բարեկամներիս:Ժամանակի ընթացքում ձեռք ենք բերել բեռնատար և մարդատար մեքենաներ և եթե  հարկ է լինում, անվճար նաև բարի մարդկանց մեր ծառայություններն ենք առաջարկում, որքան հնարավոր է, օգնում ենք:
  Մեր բերքը հիմնականում տեղում ենք իրացնում:Սխալ է, երբ ասում են <վատ ենք ապրում>:Լավ  ու խելացի աշխատելու արդյունքում երբեք աղքատ չես լինի:Մենք պիտի զորացնենք մեր հայրենին, այլ ոչ թե օտարները:

  Զաբելա  Շաբանյանը   չի զլանում իր փորձառությունը, գիտելիքները փոխանցել երիտասարդներին:Նրան դիմողները բավականին շատ են: Ֆերմերն ինքն էլ  հետ չի մնում լրացուցիչ գիտելիքներ ստանալու գայթակղությունից:Պարբերաբար մասնակցում է սեմինարների,  դասընթացների :Նորը, նորագույնը միշտ հրապուրում են նրան:
 Նա Աչաջուր համայնքի ակտիվ կենսադիրք ունեցող կանանցից է, խոշոր ֆերմեր:Բայց ամենակարևորը՝ սիրված և օրինակելի կին է, լավ մայր:


Blogroll

About