четверг, 20 февраля 2014 г.

COMPETITION - 23

Posted by Unknown On 14:00

Մանկական հագուստը Վանաձորից ուղևորվել է Եվրոպա. մի գործարար կնոջ պատմություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեռ 2000թ-ին` ամուսնու մահից հետո, երեխաների կրթության և հետագա բարեկեցության ապահովման մտահոգությամբ Ռուզաննա Դանիելյանը նոր շունչ տվեց ամուսնուց մնացած կարի արտադրամասին: Այսօր նա արդեն համարձակ պատմում է, որ բազմաթիվ խնդիրների միջով է անցել մինչև իր արտադրանքը շուկայում մրցունակ դարձնելը:
«Նորարարությունը, որակը և կազմակերպվածությունը մեր արտադրանքի հիմնական առանձնահատկություններն են: Մինչև 2005թ-ը մենք կարողանում էինք ֆինանսապես շահավետ բիզնես ծավալել, սակայն չինական և թուրքական ապրանքների մուտքը տեղական շուկա թուլացրեցին մեր դիրքերը, ստիպված սկսեցինքն դրսում շուկաներ փնտրել»,-պատմում է վանաձորցի գործարար կինը:
Տիկին Ռուզաննան աշխատակիցների հետ ընկերական հարաբերություններ ունի։ Թեև ինքն անձամբ չի հասցնում երկար լինել արտադրամասում, սակայն սիրում է աշխատակիցներին այսպես ասած «երես տալ» համեղ հյուրասիրություններով:
Մասնագիտությամբ երաժիշտ Ռուզաննան մեծ կապեր ունի նաև արտերկրում, համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, վերջերս պատվեր է ունեցել Եվրոպայից` մանկական հագուստ, այժմ աշխատանքային թիմը զբաղված է պարային հագուստի արտադրությամբ:
«Շատ հաճախ բոլորով ենք քննարկում և հագուստի դիզայնը որոշում, դա շատ հետաքրքիր և ստեղագործ աշխատանք է, ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր չնայած եղած դժվարություններին հավատարիմ աշխատեցին ինձ հետ, դա նաև ինչ-որ տեղ ինձ պարտավորեցնում է»,- eMedia.am-ի հետ զրույցում հայտնում է տիկին Ռուզաննան:
«Ռուզ-Դան»-ի ապրանքատեսակները շատերին են հայտնի, մի քանի անգամ ներկայացվել են միջազգային ցուցահանդեսներում և որակական առումով միայն դրական կարծիք է հնչել: Գործարար կինը դեռ մեծ երազանքներ ունի, իսկ ամենաշատը ցանկանում է, որ իր արտադրանքը իսկապես երկար ծառայի իր գնորդին:
Ձեր ուշադրության ենք ներկայացնում կարի արտադրությամբ զբաղվող կնոջ հետ հարցազրույցից որոշ հատվածներ:'



Blogroll

About