среда, 12 февраля 2014 г.

COMPETITION - 13

Posted by Unknown On 16:42
                                             Ո´չ գիշեր է, ո´չ առավոտ…

Թավան դնելով կրակին` հասկանում եմ, որ թավայի հետագա պարունակությունը պատրաստ լինելիս ունենալու է համ, որը մեծամասամբ կախված է իմ ներկայիս տրամադրությունից: Ցանկացած աշխատանք պետք է կատարել սիրով և բարձր տրամադրությամբ, որպեսզի արդյունքը լինի հաջողված: Ու չնայած` դա ինձ համար հիմա դժվար է, բայց ես կարողանում եմ ցրել իմ ցածր տրամադրությունը և վաղվա օրվա հանդեպ լավատեսորեն պատրաստում եմ
Համեղ պատրաստել ինձ միշտ էլ հաջողվել է, բայց ես գիտեմ և համոզված եմ, որ աղջկա և կնոջ գործունեությունը չպետք է սկսվի և ավարտվի խոհանոցում: ԲայցԱ՜խ այդ <<բայց>>-երը:
Հնչում է դռան զանգը: Գիտեմ, որ աշխատանքից հոգնած տուն վերադարձողին պետք է դիմավորել ժպիտով: 12 ժամյա բանվորական աշխատանքից ուժասպառ եղած տուն է վերադառնում ժամանակին բարձրագույն կրթությունը կարմիր դիպկոմով ավարտած հորաքույրս: Եվ ես նրան ժպտում եմ` հաղթահարելով տխրությունս: Ուրախ եմ, որ դեռ կարող եմ ժպտալ
Դա բառիս ուղիղ իմաստով: Իսկ ահա փոխաբերականը
Հիշում եմ, որ ատամնաբուժարանում հերթիս սպասելիս միշտ հանդիպում է կանանց, ովքեր դեռ երիտասարդ էին, բայց արդեն ահա ափսոսում էին իրենց կորցրած ատամների համար: Այդպես են հայուհիները: Սոցիալական ծանր կացության տակ կքած և ընտանիքի հոգսերը շալակած մոռանում են սեփական առողջության և արտաքինի մասին: Իսկ հետոԴե, օրինակ ատամներն էլ քարից չեն, որ վատ թերի սննդաին, նյարդային ծանր ապրումներին դիմանան:
Այդ նույն հայուհիներն ինձ` երիտասարդիս խորհուրդ էին տալիս պայքարել յուրաքանչյուր ատամիս առողջության համար:
Ես քայլերս ուղղում եմ սննդամթերքի խանութ, որպեսզի մեր այս դառն օրը քաղցրացնեմ աղանդերով: Աշխատանքից տուն վերադարձող կանայք նույնպես մտնում են այդ խանութ` հոգալու իրենց ընտանիքների օրվա հոգսը: Նրանք բոլորն էլ դուրս են գալիս ծանր ու լիքը պոլիէթիլենային տոպրակները ձեռքներին:
Ուշ երեկոյան միացնում եմ հեռուստացույցը
Եվ փոշմանում եմ, քանզի չեմ գտնում ոչինչ հետաքրիր: Իսկ ես երազում էիինքս ունենալ կրթադաստիարակչական ուղղվածության մի լուրջ հաղորդաշար: ԱյնինչԱյսօր արդեն մի քանի անգամ մի քանի տեղ ինձ ասել էին, որ նոր մասնագետի տեղ և կարիք չունեն: Թեպետ մեծ դժվարությամբ վճարելով ուսմանս վարձը` գերազանց առաջադիմությամբ ստացել եմ բարձրագույն մասնագիտական կրթություն, միաժամանակ ձեռք եմ բերել աշխատանքային փորձ և բազմաթիվ լրագրողական մրցույթների հաղթող եմ, բայց անհայտ և անհասկանալի պատճառներով ոչ մի տեղ աշխատանք չկա: Բայց և հույսս չեմ կորցնում: Մտածում եմ անձնական բլոգիս միջոցով գործոնեություն ծավալելու վերաբերյալ: Վաղվա, գալիք լուսավոր օրվա սպասումով և մեռնող օրվա հետ չմեռնող երազանքներով լեցուն գլուխս դնում եմ բարձիս: Ոչ գիշեր է, ոչ առավոտ: Աղջամուղջ:


Blogroll

About