четверг, 20 февраля 2014 г.

COMPETITION -22

Posted by Unknown On 13:46
Ապրելով գյուղում՝ ուզում եմ զգալ ինձ կին

«Կնոջ երազանքն է երազանքի կին լինել » . ժամանակին կնոջ մասին այսպես է արտահայտվել Էդուարդ Մերուսը: Կարողանում է արդյոք հայ կինը իրականացնել իր այս երազանքը, իսկ ավելի ճիշտ, մենք տալիս ենք նրանց նման երզանք ունենալու հնարավորություն :

Հնարավորությունների մասին խոսելիս՝ խիստ տարբերություններ են առաջանում քաղաքում ապրող և գյուղերում ապրող կանանց միջև: Անժխտելի է այն փաստը, որ այսօր Հայաստանի գյուղերում ապրող կանանց համար չկան այնպիսի պայմաններ , որոնք թույլ կտան նրան կինզ զգալ, հետևել իրեն,ունենալ գեղեցիկ սանրվացք, հագուստներ, ինչու չէ նաև այցելել թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ:
Գյուղաբնակ կանայք ունեն այլ զբաղմունքներ, նրանց մեծ մասն զբաղվում է հողագործական աշխատանքներով, վար ու ցանքով, ամեն հնարավոր ու անհնար աշխատանքով.սա է նրանց կոշտացած ձեռքերի և մի շարք հիվանդությունների հիվանդությունների միակ պատճառը: Կինը այսպիսի աշխատանքների հետևանքով կարող է ձեռք բերել Էխինակոկ, մկանների հիպերտրոֆիա և այլ հիվանդություններ: Կնոջ մոտ կարող են առաջանալ նաև այլ  բնույթի հիվանդություններ, որոնց պատճառը հիգենայի կանոնների վատ պահպանությունն է: Ծանրաբեռնված ու դժվարին օրվա ավարտին կանանց հոգնած մկաններն հանգստություն են գտնում սեփական տանիքի տակ, սուրճի սեղանի շուրջ. ահա նրանց <<ժամանցի>> միակ հնարավորություն: 

Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղի Նախկին բնակչուի Մարիամ Մարիկյանը պատմում է.
« Գյուղում ոչինչ չունենք, այնտեղ կանայք կամ կով ու անասուն են պահում, կամ դաշտի գործեր են անում, երեխա պահում, որևէ թատրոն, կինոթատրոն կամ սրճարան անգամ չունենք: Իհարկե, նրանք դա անում են իրենց կյանքը բարելավելու համար, բայց վստահ եմ, որ բոլորն էլ կցանականան գոնե ամիսը մեկ անգամ իրենց ընտանիքի հետ այցելել որևէ սրճարան և հանգստանալ կտրվել առօրյա հոգսերից, Այնտեղ կանայք հնարավորություն չունեն իրենց հետաքրքրությունները բավարարլու, հետաքրքի ժամանց կազմակերպելու համար: Հիմա ապրում եմ մայրաքաղաքում, հնարավորություններս այստեղ ավելի մեծ են, կուզենամ, որ գյուղերում էլ կանայք ունենան գոնե մինիմալ հնարավորություններ իրենց ժամանցը կազմակերպելու և իրենցով զբաղվելու համար »:

Իրավիճակը նույնն է Տավուշի մարզում: Սահմանամերձ Չինարի գյուղում կանայք պատմում են. «Գյուղում ենք ապրում, նման բաների մասին մտածել անգամ չենք կարողանում, ո՛չ ժամանակն է հերիքում, ոչ էլ հնարավորություն ունենք: Խնդիրներն այստեղ այնքան շատ են, որ հերթը դրան չի հասնում»:
Խնդրի մասին փորձեցինք խոսել նաև Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ, բայց գյուղապետը չխոսեց խիստ զբաղված լինելու պատճառով կամ գուցե խնդրի մասին ասելիք չուներ, բողոքներ չէր ստացել , անհանգստությունն էլ չկար: Հուսով եմ ,գոնե, հիմա կսկսեն մտածել ու թեկուզ փոքրիկ քայլեր նախաձեռնել գյուղում կանանց հնարավորություններն ընդլայնելու համար:

Ցավոք, խնդիրն առկա է Հանրապետության բոլոր մարզերում, բայց խնդրի լուծմանհամար քայլեր չեն ձեռնարկվում:
Այս հարցում նույյնպես մեր իշխանությունների քաղաքականությունը կենտրոնացած է միայն մայրաքաղաքում, որտեղ կինն ունի ամեն տեսակ հնարավորություններ: Իսկ գյուղերում կանայք կոշտացած ձեռքերով շարունակում են արարել ու ստեղծել սեփական առողջության, գեղեցկության և անկատար մնացած երազանքի հաշվին :


Blogroll

About