<<Լիիարվ երջանկությունն ընտանիքիս հետ հմերաշխությունն է, ինչպես որ խաղաղությունը՝ երկրիս համար>>

Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն…
Հովհաննես Թումանյանի այս երազանքն իր գունեղ պատկերներով իրականություն դարձավ ,երբ այցելեցի Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդում բնակվող Կիմա Բաղդասարյանին:Իր ամբողջ կյանքը հանուն ընտանիքի բարօրության զոհաբերած հայ կնոջ համար ընտանիքն է այն անկյունը,որտեղ սեփական աշխատանքով միայն կարող ես հանգիստ քնել ու երջանիկ լինել:
Վերին Բազմաբերդում ինչքան էլ դժվար լուծելի խնդիր է արոտավայրերն այնուամենայնիվ Կիմա Բաղդասարյանի ընտանիքը շարունակում է զբաղվել անասնապահությամբ,քանի որ ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրը դա է:
Նրա ընտանիքը բազմանդամ է :Ապրում է ամուսնու, երեք որդիների ,հարսի և տալի հետ միասին :Ամուսնացել է 1982թվականին,այդ ժամանակ աշխատել է նախկին Խորհրդային Միության կոլխոզի անասնագոմերում՝օգնելով սկեսրոջը: Խորհրդային Միության փլուզումից հետո ,Կիմայի ընտանիքը ձեռք բերեց երկու կով, մի մոզի և մոտ 30 ոչխար:Այդպես էլ փոքր- փոքր քայլերով սկսեց սեփական տնտեսությունում զբաղվել անասնապահությամբ:
-Այդ ժամանակվանից էլ մինչ օրս բարձրանում եմ Բազմաբերդի սարը ,-ասում է տիկին Կիման ավելացնելով ,որ միշտ էլ միայն երեխաների ու ամուսնու հետ են պահել անասուններին :Կիմա Բաղդասարյանը պատմեց ,որ սեզոնին երեք ամիս սարում է լինում ,երկու ամիս էլ սարից ներքև ձմեռանոց կա այնտեղ :
-Մի ամիս էլ տանը չեմ մնում,մինչև սեպտեմբեր սարերում եմ տղաներիս հետ լինում,նրանից հետոէլ ՝ ձմեռանոցում,-ասում է Կիմա Բաղդասարյանը:Նա ասում է ,որ անասնապահությամբ զբաղվել չի սիրել,բայց հանուն իր երեխաների ու տան ապրուստի երկար տարիներ է ինչ զբաղվում է անասնապահությամբ:
Այսօր արդեն 300գլուխ ոչխար են պահում ավելի քան 20 կով:
-Ճիշտ է ընտանիքում յուրաքանչյուրն իր գործն ու անելիքը լավ գիտի բայց ,երբ պետք է լինում, ամուսնուս ու տղաներիս համար եբայր եմ դառնում ու տղամարդու գործն էլ կիսում եմ նրանց հետ:Ամեն գործն էլ կինն ամուսնու հետ պետք է կիսի ,դեռ ավելին եթե խոսքը երեխաներին է վերաբերվում առավել շատ պետք է ձգտես աշխատել քան ամուսինը :Միայն ամուսնու աշխատանքով չի լինի և ոչ էլ միայն կնոջ աշխատանքով,պետք է երկուսով լավ հասկանան իրար, որ գործն առաջ գնա:

Այս տարի երբ կթիչ մեքենա են գնել տիկին Կիմայի գործը միքիչ թեթևացել է:Հիմա միայն ոչխարների կիթն է անում,որը տևում է ավելի քան հինգ ժամ :
Ստացված կաթը հիմնականում օգտագործում է պանրի արտադրության համար:

-300լիտր կովի և ոչխարի կաթը պահում եմ սառը տեղում,քանի որ գնորդների մի մասն ուզում է միայն կովի,մի մասը ՝ոչխարի, իսկ մի մասն էլ կովի և ոչխարի կաթի խառնուրդից ստացված պանիր ,դրա համար էլ առանձին ամաններով եմ պատրաստում պանիրը,-ժպտալով ասաց գնորդների հետ հարմարվող պանրագործուհին:
40լիտիրից ստանում է 8 կիլոգրամ պանիր:Տիկին Կիման չզլացավ հատուկ նկարահանման համար պատրաստել պանիր՝բացատրելով նաև տեխնոլոգիան:
Ինչ վերաբերվում է իրացման խնդրին ապա տիկին Կիման չդժգոհեց,ասում է կիլոգրամը 1500դրամով Արմավիրի մարզի գյուղերում է հիմնականում վաճառում:
-ժողովուրդը պանիրը գնում է,բայց գյուղատնտեսական սեզոնի վերջում նոր է գումաները տալիս :Արդեն լավ գիտեմ, որ գնորդն ինչ ունի վաճառելու և երբ կարող է պանրի գումարը տալ,-կես կատակ կես լուրջ ավելացրեց տիկին Կիման:
Երբ նայում եմ այն մարդկանց ովքեր խեղճ են ապրում իրենց չաշխատելու պատճառով ավելի եմ ոգևորվում օգնեմ ընտանիքիս ,որ շատ լավ ապրեն երեխաներս,-առօրյա հոգսերը մոռանալով ասաց գյուղաբնակ կինն ով Արագածոտնի մարզպետի միջնորդագրությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից առաջադրվել է ՕՔՍՖԱՄ –ի կողմից կազմակերպվող «Գյուղատնտեսության ոլորտի կին հերոս» մրցանակաբաշխության թեկնածու:
- Ամեն օր առավոտյան ժամը յոթից ես արթուն եմ,առաջին հերթին սուրճ եմ խմում իմ տնական պատրաստած խմորեղենով , պետական կարագներով խմորեղեն երբեք պատրաստած չկամ,ամեն ինչ իմ ձեռքով եմ սիրում պատրաստել,-ասում է կին հերոսի թեկանածուն:
Տիկին Կիման նաև թոնրա լավաշն է սիրում իր ձեռքով պատրաստի:Նա հայ գյուղի կնոջը հատուկ հպարտությամբ ցույց տվեց թոնիրը որտեղ թխում էր հայկական լավաշը:
Տիկին ԿԻմայի տանն ամեն ինչ խոսում էր հայ գյուղական շեն օջախի մասին:
Դժվարագին աշխատանքները հաղթահարող կինն ասաց ,որ շատ նպատակներ ունի դեռ իրականացնելու այդ իսկ պատճառով շարունակելու է աշխատել, ստեղծել ու էլ ավելի բարելավել ընտանիքի ապրելակերպը:
-Աշխատանքի արդյունքում ամենքն էլ կարող են հասնել իրենց նպատակներին:Բարելավ պայմաններ ունենալն իհարկե շատ լավ է բայց դա շատ քիչ է կնոջ երջանկության համար,լիիրավ երջանկությունը ընտանիքիս համերաշխությունն է ինչպես որ խաղաղությունը՝երկրի համար :Չէ որ յուրաքանչյուր ընտանիք հայրենիքի մի մասն է կազմում,-ասաց հայ կնոջ կերպարը հերոսացնող կինը: