суббота, 1 марта 2014 г.

COMPETITION - 29

Posted by Unknown On 07:04
                    Ուղիղ 20 տարի լուր չունեի, ոչ գիտեի կա, ոչ գիտեի չկա...
«Մոռիկ ,Շեկո,Մարուս ,վա~յ  մի քիչ արագ շարժվեք այ տնաշեններ: Ամենալավ խոտը ուտում ե,ու էսքան քիչ կաթ են տալիս….: Սառայի ձայնը մոտ 10 րոպե շարունակ զրգում էր գյուղով մեկ : Առավոտյան ժամը 7 էր: Ինչպես ասում են  կովերին գոմից հանելու պրոցես էր ընթանում:


«Տես աղջիկ ջան  կաթը բավականին քչացել է ,երեք կովից ընդամենը 10 լիտր կաթ եմ կթել,էն մյուս երկուսն էլ  ցամաքել են» ,դույլով լի կաթը  ցույց է տալիս Սառան,ու  արագ –արագ կովերին քշում է գյուղամեջ:


Սառան միայնակ  4 երեխա է մեծացրել,ու ինչպես գյուղացիներն են ասում. «շան տանջանքով, կեսուր,կեսրարի փնթփնթոցն էլ վրադիր»:


1990-ական թթ մութ ու ցուրտ տարիներն էին: Սառայի ամուսնինը ՝ Գառնիկը շատերի նման  գնում է  խոպան ,փող աշխատելու:Սառայի մեծ տղան ընդամենը 9 տարեկան է լինում,իսկ փոքրիկ աղջիկը 2: Սառան ապրում  էր Գառնիկի ծնողների հետ:Սկզբնական շրջանում Գառնիկից  կանոնավոր գումար էին  ստանում,բայց որոշ ժամանակ անց դեպքերը բոլորվին այլ ընթացք են ստանում:


«Ուղիղ 20 տարի լուր չունեի,ոչ գիտեի կա ,ոչ գիտեի չկա: Գյուղացիներն ասում էին,հաստատ ամուսնացելէ,ես անկեղծ ասած չէի ուզում հավատալ,քանի որ Գառնիկս ինձ շատ էր սիրում…բայց արի ու տես,որ  ռուսի համը  ընկել  էր  բերանը , էլ  կհիշեր , որ  մի  անտեր  ու  հեռավոր  գյուղում  Սառան  ամեն երեկո իրեն է սպասում» ,արցունք  աչքերին  իր պատմություն  էր  պատմում  Սառան  ու  հավելում.ՙ,,ասի լավ ինձ  ես մոռացել,երեխքին,բա իրա հալիվոր ծնողներին հո չի մոռացել:


Սառան պատմում է,որ ամուսնու ծնողներին ինքն է պահել: Չնայած ամուսինը ուներ եղբայրներ ,քույրեր բայցնրանք ասում էին ,«դու տան հարսն ես ,դու էլ պտի նայես»:


«Մեկ –մեկ  մտածում էի,լավ եթե իմ մարդը գնացել ա  ու չկա,ես ի նչ գործ ունեմ էս տանը,ինչի եմ պահում իրա ծնողներին ,ու դրանց պատասխանը չէի գտնում:


Սառան պատմում է,որ երբ մահանում է  սկեսուրը թաքուն հույս է փայփայում ,որ գուցե Գառնիկը  լուրը լսիգա,բայց  իր  խոսքերով ասած սխալվում  է …


«Չգիտեի ,ես մարդ ունեմ ,թե չունեմ:Կեսուրս գեստապոյի նման ինձ հետևում էր:Հարևանների հետ իրանիցթաքուն էին շփվում ,իսկ տղամարդ հարևան,որ  տեսնում էի  գլուխս պտի կախեի, իսկ եթե կողքս  էր լինումբարև չպիտի տայի,քանի որ գիտեի գլխիս գալիքը:Ասում էր Գառնիկս ստեղ չի քեզ ազատ ես զգում հա ,այ քած :է՜,որն ասեմ «,ասումէր Սառան ու արագ խաչակնքվում,ասելով. «ամա՜ն հողը խաբար չտա»:


Սկեսուրին մահվան  տարին դեռ չի  լրանում Սառայի սկեսրարը որոշում է ամուսնանալ: «Պատկերացնում եք,կողքի գյուղից գնացի հարս ուզեցի… ,»(ծիծաղում է,-խմբ):


Սառան պատմում է ,որ շատ ծանր տարիներ էին:Հազիվ  հասցնում էր  երեխաներին սնունդով ապահովել: Շորու կոշիկ էլ հարևաններն էին տալիս: « Բայց այդ դժվարությունից էդքան չէի նեղվում,ինչքան կեսրարիս փնթփնթոցից»:


Սառան ասում է,որ սկեսրայրը չէր ուզում ,որ ինքը աշխատի գյուղի խանութում,ասում էր գյուղացիք կբամբասեն,կասեն Գառնիկի կնիկը  … Մի օր էլ չդիմացա ասեցի փոխանակ շնորհակալ լինենք,ու ասեք ապրի մեր հարսը ,որ մեզ պահում ա, մեր տղեն անգամ չպահեց , մի բան էլ չգիտեմ ինչ եք մտածում: Սակայն Սառայի պոռթկումը ոչ մի օգուտ չի տալիս:  Սկեսրայրը այդպես էլ թույլ չի տալիս,որ հարսն  աշխատի:


Տարիներ են  անցնում  մահանում է նաև Սառայի  սկեսրայրը ,ու ի զարմանս Սառայի հայտնվում է Գառնիկը:


«Եկել էր ,որպես օտար,աղջիկս ասում էր ,մամ ո՞վ  ա էս  մարդը,տղաներս չէին ուզում ներս թողնել , ես եմ համոզել ,ասել եմ հո խայտառակ չե՞ք: Նա անգամ ինձ չմոտեցավ ,մի հատ շնորհակալություն ինչ է չասեց, գոնե ասեր  ,ապրես որ հորս ու մորս առոք –փառոք պահել ես: Ես հլը ջհանդամ, չնայած  ամբողջ կյանում ինձ այդպես կին չզգացի,այլ կնոջ տեսքով  մի տղամարդ»:
Սառան պատմում է,որ ամուսնու նման վերաբերմունքից հետո իր կյանքում շատ է բան փոխվում: « Նրա  այդ պահվածքը պատճառ դարձավ ,որ ես ուժ հավաքեմ:   Ինքս ինձ ասացի. «Սառա դու ամեն ինչ կարող  ես ,դու պիտի ոտքի կանգնես,ու բոլորին ապացուցես»:

 Ուղիղ 20 տարի լուր չունեի, ոչ գիտեի կա, ոչ գիտեի չկա..

Այդ դեպքից մի քանի տարիներ են անցել: Սառային գյուղում «ֆերմեր լեդի»անուն են կնքել: Այսօր նա ունի փոքրիկ ֆերմա՝ 5 կով և 30 գլուխ ոչխար:


«Տղաներս ինձ շատ են օգնում:Նրանք տեսնում են ,որ ես իրենց համար ամեն ինչ արել եմ»:


Սառայի մեծ տղան սիրած աղջիկ ունի ու պատրաստվում է ամուսնանալ: «Մի անգամ տղաս ասեց , «մամ ամուսնանամ գնամ խոպան,ասացի տղա ջան հուսամ կատակ ե՞ս անում,քանի որ ինձնից լավ գիտես ,որ խոպանը մեր տունը քանդեց, իսկ  եթե գնաս էլ ապա  կնկադ հետդ կտանես»: Այս խոսքից հետո Սառան սկսեց արագ –արագ ինչ որ բան ման գալ: Հարցրեցի ինչ ես անում.Ասեց. «Աղջիկ ջան մի աման սեր տամ ,տար կերանարատ կաթից  ա»: Մինչ ես որոշում էի մերժել մեկ էլ սկսեց բարձր ծիծաղել ասելով. «է՜ Սառա, ասա կեսուրիդ ու կեսրարիդ  ժամանակ  սենց բաներ անեիր…. ,կանեին գյուղով մեկ  խայտառակ»:


Հ.Գ  Հանկարծ Սառան սկսեց  քթի տակ ծիծաղել , ու ինքն իրեն ասել.. «Է՜ գիտի հալիվոր,(նկատի ունի սկեսրարին,-խմբ), եթե  իմանայիր,որ մի օր  հարսդ քեզի թերթի ա տալու հաստատ տնից դուրս կհանեիր…

Blogroll

About