среда, 5 марта 2014 г.

COMPETITION -48

Posted by Unknown On 03:09
Կնոջ մեջ ժանգի նման այնպես է նստում հոգսը, որ ուրախանալու մասին մոռանում է


Կանանց միամսյակի շրջանակներում զրուցեցինք  Կարինե Գլոյանի հետ, ով 25 տարի է՝ Գեղագիտական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է
-Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր վանաձորցի կանայք:
-Շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց փաստ է, որ խորհրդային տարիներին տանը, դպրոցում, ամեն տեղ մեզ սովորեցրել են, որ փողը ձեռքի կեղտ է: Էդպես միամիտ-միամիտ սովորեցինք, ավարտեցինք, բայց այսօր առանց գումար ոչ մի բան չես կարող անել:  Որպես ստեղծագործող կին պետք է ասեմ, որ մի քիչ գորշ է, մռայլ է մեր կենսակերպը այն առումով, որ չունենք  արվեստագետներով հավաքվելու, շփվելու միջավայր: Տարիներ առաջ իմ միակ սիրելի վայրը թատրոնն էր, որտեղ ես մի ներկայացումը 10 անգամ նայում էի, հիմա դա էլ չեմ անում: Չեմ ուզում գնալ թատրոն, դահլիճում վերարկուով նստել ու վերջում զգալ, որ արդեն հազում եմ:   Քաղաքում մեկ-երկու հաստատություն կա, որտեղ պարբերաբար ինչ-որ միջոցառումներ են արվում: Բայց միշտ նույն մասսան է. ընդգրկուն չի: Այսօր եթե տանես որեւէ միջոցառման հրավիրատոմս տաս մի տնային տնտեսուհու, նա  չի գա այդ միջոցառմանը…
-Ո՞րն է պատճառը:
-Պատճառն այն է, որ այսօր շատ հոգսաշատ է կինը: Մտածում է, որ  ամուսինը տուն է գալու, պետք է կերակրի, երեխաները հագուստի և այլ խնդիրներ ունեն…  ԿՆոջ մեջ  ժանգի նման այնպես է նստում հոգսը, որ ուրախանալու, միջավայր դուրս գալու, շրջապատի հետ հանդիպման մասին մոռանում է: Այդ ամենը կեցությունից է գալիս: Շատերի վիճակն է ծանր. և՜ լրագրողների, և՜ դերասանների, և՜ մանկավարժների: Այսօր անգամ մեր՝ լուծը քաշողներիս, այսինքն՝ նրանց, ովքեր անում են մի բան, որ բոլորը նայեն, վիճակն է ծանր… Բայց սա մերն է, մեր երկիրը, ուրիշն իր լավը մեզ չի տա:
-Առջեւում կանանց միամսյակն էԻ՞նչ է պետք կնոջը այն տոն դարձնելու համար:
-Միամսյակը  ձև է… Էլի նույն կինը, իր կոտրած տաշտակը, իր ճաշի շերեփը ձեռքին: Ի՞նչ է անում այսօր հայ կինը: Դուրս եկեք, փողոցով քայլեք: Անգամ լավ հագնված մարդու դեմքին ժպիտ չես տեսնում, էլ չեմ ասում տոպրակները ձեռքին, տան հոգսը տանող կանանց մասին: Ձեւական բան է դա ընդամենը:
-Այսինքն՝ տոնը կորցրե՞լ է իր իմաստը:
-Տոնը վաղուց է իր իմաստը կորցրել: Մի ժամանակ հանեցին մարտի 8-ը, հիմի նորից ընդունեցին… Եթե ընտանիքը չունի մինիմալ պահանջները բավարարելու հենարանը,  չեմ կարծում, որ մարդիկ, անկախ ամեն ինչից, երջանիկ ապուշի նման ժպտալով փողոցում քայլեն:
-Ստացվում էոր կնոջը երջանիկ լինելու համար նախ ֆինանսականապահովվածությու՞ն է պետք:
-Իհա՜րկե:  Ասում են՝ կինը պետք է սիրի ու սիրված լինի: Դեմ չեմ: Լավ, հետո… Էդ ընտանքիում երեխա է մեծանում: Պետք է երեխայիդ համար  պայմաններ ստեղծես, չէ՞:…
-Այսօր կարծես փոխվել են ընտանիքում կնոջ ու տղամարդու դերաբաշխումները:
-Այո՜, փոխվել են: Որպեսզի երջանիկ ու կայուն լինի ընտանիքը, ամեն մարդ պետք է իր տեղում լինի. կինը կին մնա, տղամարդը՝ տղամարդ: Բայց արժեքները փոխվել են, և հայ տղամարդը ձայնազուրկ է դարձել: Շատ ընտանիքներում կինն է փող  աշխատում, պահում ընտանիքը, ամուսնուն էլ հետը: Մեծ ցավ եմ ապրում, երբ փողոցում տեսնում եմ ոտքը տեղը, ձեռքը տեղը այդքան ջահել տղաների, որոնք ոչ մի բանով չեն զբաղվում: Բայց շատերի կանայք թուրքիաներում աշխատում են ու իրենց այստեղ պահում: Կուզեմ, որ  մեր կանայք իրոք սիրեն և սիրված լինեն, պաշտպանված լինեն,  զգան, որ ունեն հենարան: Շատ-շատ եմ ուզում, որ մեր մայրերը  կարողանան մի փոքր անհոգ ապրել: Երբ ուզում եմ պատկերացնել, թե ոնց են ապրում մեր ծնողները այդքան փոքր թոշակով, մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս. թոշակի չափ նշանակողները երբեւէ փորձե՞լ են իրենց ծնողին այդ գումարով պահել:

Blogroll

About