вторник, 4 марта 2014 г.

COMPETITION - 41

Posted by Unknown On 14:32
ՀՀ-ում կին ավագանիները կազմում են 6 տոկոս, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում են կանանց 2,4 -տոկոսը

<<Հայաստանում հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում.կանայք տեղական ժողովրդավարական  գործընթացներում>> ծրագիրը  ֆինանսավորվել է  Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման  ծրագրի կողմից:Այս   ծրագրի շրջանակներում <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան >> իր հերթական սեմինարը օգոստոսի 22-ին և 23-ին անցկացրեց  Արմավիրի մարզում :Սեմինարին   մասնակցեցին  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդգրկված կանայք և աղջիկներ:

Ներկաներին ողջունեց <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ,մանկավարժական գիտությունների թեկնածու Ջմեմա Հասրաթյանը:Առաջին պարապմունքի թեման կանանց լիդերության խթանումն էր,որպես  քաղաքական ակտիվացման գործոն:Պարամունքավար Անահիտ Աղոյանի կարծիքով լիդերություն կա հասարակական բոլոր շերտերում:
-Լիդեր նշանակում է ճանապարհ, ուղի,-ասաց Անահիտ Աղոյանն ավելացնելով ,որ լիդեր լինելու համար յուրաքանչյուր  ոք պետք է ունենա առաջինը` գիտելիք,փորձ ապա նոր միջավայր այսինքն համապատասխան  թիմ:
Իրավաբանության թեկնածու դոցենտ  Գեղեցիկ Գրիգորյանը համայնքի ղեկավարի և ավագանու անդամների թեկնածուների հետ խոսեց  Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքից բխող դրույթներից:Առաջին սեմինարի ամփոփիչ զրույցում կանանց մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների ընտրություններում դիտարկվեց ,որպես զուգակշռված ժողովրդավարության  նախադրյալ:
Հասարակության զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը`որպես արդիականացված հիմնախնդիր սեմինարի երկրորդ օրը ներկայացրեց  փորձագետ Լիլիթ Զաքարյանը:Պարապմունք-թրենինգի միջոցով փոձագետն անրադարձավ նաև  տեղական ինքնակառավարման ընտրություններում  կին  թեկնածուների ընտրարշավի կազմակերպմանը:
Երկօրյա սեմինարն ամփոփվեց քնարկումներով ,որի ընթացքում ելույթ ունեցան <<Համալասարանական կրթությամբ ասոցիացիայի նախագահ>>Ջեմա Հասրաթյանը և Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը:
Ավելացնենք  որ ՀՀ-ում  կին ավագանինրը կազմում են 6 տոկոս իսկ համայնքի ղեկավարի  պաշտոնը զբաղեցնում են կանանց 24-տոկոսը:Մինչև 2020թվականը պեությունն իր առջև խնդիր է դրել  տոկոսային այս ցուցանիշը հասցնել 40-ի`այս գործում ակնկալելով կուսակցությունների և պետական կառույցների օժամդակությունը:


Blogroll

About