Անձնական << ԵՍ >>-ի երկաթե շղթաները…
Սովորական ու արևոտ օր էր, դասերից հոգնած վերադառնում էի տուն, երբ մոտենալով շքամուտքին՝ լսեցի տղա երեխայի լացակումած ձայնը. <<բա՛ց արա, քեզ ասում եմ բա՛ց արա դուռը, հանգիստ թող մայրիկիս, բա՛ց արաաա…>>: Ես ճանաչեցի այդ ձայնը. այն մեր հարևանի՝ տասնամյա Էդուարդի ձայնն էր: Շնչակտուր բարձրացա երկրորդ հարկ.
- Ի՞նչ է պատահել:- Հարցրի ես:
- Սիլ, խնդրում եմ, մի բան արա, ախր նա կսպանի մորս:
- Հանգստացի՛ր, ամեն ինչ լավ կլինի, բայց այս անգամ ի՞նչ է եղել:
- Հերս է չգիտես, էլի խմել ու գժվել է: Հարձակվեց մորս վրա, ես փորձեցի խանգարել, նա էլ ապտակեց ինձ, դուրս հանեց, դուռը փակեց ու… Ու…:- Արցունքները խեղդեցին բառերը կոկորդում, իսկ ես…
Ես չգիտեի ինչ անել, ում կանչել... Սկսեցի թակել բոլոր դռները.
- Հե՜յ, բա՛ց արեք, մարդ չկա՞, օգնե՛ք խնդրում եմ, շու՛տ արեք…
Անկախ ինձանից աղերսական ձայնիս խառնվեցին արցունքներս: Չգիտեմ էլ ինչից էին ծնվել արցունքներս վախի՞ց, թե՞ մեռելային անտարբերությունից: Ներսումս այնպիսի քարացած ցավ կար, ասես այդ իմ մայրն էր փակված այնտեղ ներսում: Իսկ ի՞նչ կանեի. եթե իմ մայրը լիներ: Գրպանիցս անմիջապես հանեցի բջջայինս ու զանգեցի ոտիկանություն: Մինչ ոստիկանները տեղ կհասնեին, ես փորձում էի հանգստացնել տղային ու համոզել հորը բացել դուռը: Ամբողջ հարկում լսվում էր մոր՝ Նարինեի բղավոցներն ու ամուսնու՝ Արսենի հարվածների արձագանքը: Եվ… Եվ հանկարծ ամեն ինչ լռեց, ոչ մի ձայն: Խորհրդավոր լռության մեջ լսվեց միայն Էդուարդի ձայնը.
- Մա՜մ…
- Այս մուտքն է, շու՛տ արեք:- Լսվեց առաջին հարկում:
Ոստիկանները կոտրեցին դուռը, և մենք էլ նրանց ետևից ներխուժեցինք բնակարան: Նրանք ձերբակալեցին Արսենին, իսկ Նարինեին գտանք հյուրասենյակի հատակին անգիտակից, կապտուկների ու արյան մեջ ողողված…
Երկու օր հետո Նարինեն վերադարձավ հիվանդանոցից որդու ու քրոջ ուղեկցությամբ: Ես էլ որոշեցի այցելել նրանց և այդ ժամանակ էլ իմացա, որ Նարինեն գնացել է ոստիկանություն ու խնդրել է ազատել ամուսնուն:
- Մի քանի ժամից տանը կլինի: - ասաց Նարինեն:
Նորությունից շանթահարված կորցրել էի նույնիսկ մտածելու ունակությունս, ուղեղիս պահարանի ամենամեծ բառարանում անգամ չգտա համապատասխան բառ, որ կարելի կլիներ արտաբերել: Վերջապես հավաքելով ինձ՝ ասացի.
- Ես երևի գնամ, շուտ առողջացեք:
- Սպասի՛ր, մի՛ գնա, ների՛ր ինձ, բայց ես այլ ելք չունեի: Գիտեմ ամուսինս դառնում է իսկական խելագար, երբ խմում է, կորցնում է ինքնատիրապետումը, գիտեմ նաև որ նա հարբեցող է արդեն շատ վաղուց, մեր ամուսնությունից առաջ էլ է այդպիսին եղել: Այդ մասին գիտի ամբողջ շենքը, ինձ էլ անուղեղ կին են համարում հարևանները, գիտեմ, բայց հասկացե՛ք ես չեմ կարող ապրել ու մեծացնել որդուս առանց նրա: Նա է գումար վաստակողը, մեզ պահողը, ես ինչ էլ որ աշխատեմ միևնույնն է մենակ ամեն ինչ չեմ հասցնի, իսկ ես չեմ ուզում, որ միակ զավակս ինչ-որ բանից զուրկ լինի: Նա տղա է, նրան հայրը հարկավոր է: Հասկացի՛ր… Ինձ ոչմեկ չի կարող հասկանալ:
- Ես չեմ, որ պետք է ներեմ, բայց արդյո՞ք այլ ելք չկա, մի՞թե դա ամենաճիշտ որոշումն է թեկուզ հենց ձեր տղայի համար: Իսկ եթե նա ինքը չի ցանկանում այս կյանքով ապրել, իսկ նրա հոգեկան վիճակի, զգացմունքների, հնարավոր վախերի ու մտածմունքների մասին չե՞ք մտածել: Նա դեռ երեխա է, նրա մասին մտածելով՝ փորձեք ճիշտ ընտրություն կատարել, միայն ֆինանսականը չէ, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի, դրանից առավել է համերաշխ ու սիրող ընտանիքի ուշադրությունը, հոգեկան անդորրը: - Ասացի ու հեռացա:
Որոշ ժամանակ անց իմացա, որ Արսենը փորձում է թողնել խմիչքը, նույնիսկ դիմել է ինչ-որ հաստատության, բայց մեկ շաբաթ անգամ չդիմանալով՝ նորից սկսել է խմել: Իսկ հարբելուց հետո չի մոռանում կնոջն ու ազատություն է տալիս ծանր բռունցքներին:
Օրը դառնում է տարօրինակ այն ժամանակ, երբ նրանց տանից չեն լսվում հայհոյանքներ ու բղավոցներ: Նման ընտանիքը, նման ամուսինը լավ օրինակ չեն կարող հանդիսանալ այդ նույն շենքում բնակվող մյուս ընտանիքների համար: Ո՛չ կինը՝ Նարինեն, և ո՛չ էլ որդին՝ Էդուարդը չեն կարող իրենց զգալ սովորական ընտանիքի լիիրավ անդամ: Պետք է կարողանանք գնահատել ամենակարևորը, ամենաարժեքավորն ու ամենաանհրաժեշտը: Եվ միշտ պետք է գիտակցել, որ քեզանից ու քո ընտանիքից բացի կան ուրիշ ընտանիքներ, որոնց ընտանեկան անդորրն ու խաղաղությունը խախտելու իրավունք չունես: Մարդ իր արարքներով պատասխանատու է իր ընտանիքի անդամների, իր հարևանների և այն հասարակության առաջ, որտեղ ապրում է, քանզի հասարակությունը մի մեծ ընտանիք է, որտեղ մարդիկ կանգնած են նույն աստիճանի վրա և ունեն հավասար իրավունքներ: Եկե՛ք լինենք ավելի խորաթափանց, դու՛րս գանք <<եսասեր>>-ի մեր դիմակի տակից ու չվախենա՛նք օգտագործել այն իրավունքները, որոնք ունենք, լինե՛նք աջալուրջ և ա՛չք չփակենք նման լուրջ խնդիրների առաջ, որոնք հիվանդացնում են հասարակությունը, այն հասարակությունը, որտեղ ապրում ենք մենք՝ ԵՍ, ԴՈՒ, ՆԱ…