Կին, որ գյուղի հույսն ու հավատն
է
Միակ գյուղացիական տնտեսություն վարողն
է, որ ամեն տարի եգիպտացորեն է մշակում:Գյուղացիների բնորոշմամբ նա ամբողջ օրը վազքի մեջ է:<Դա երևի երկար ապրելու գաղտնիքներից մեկն է:Նրա տատիկի հայրն ապրել է 105 տարի:Գենը երկարակյացի
է, որովհետև բոլորն էլ աշխատասեր ու հնարամիտ
են, գիտեն աշխատանքի գինը>,- ասում են նրա հայրենակիցները:
-Դեռ մանկությունից կապվել եմ հողին, զգացել նրա թարմության բույրը:Շատ եմ սիրել ընտանի կենդանիներին:Բոլորին
հատ-հատ անուններով եմ կոչել:Իմ քնքշանքը միշտ էլ փոխանցել եմ նրանց:Ինձ թվում է, որ
իմ ներքին բարությունը, պատրաստակամության
զգացումը գալիս է հողի հետ կապվածությունից:Բնությունն ամենազորեղ ու ներշնչող ուժն է:Անտեսելով դժվարությունները,
սիրով եմ մշակում ինձ պատկանող 2.5հա վարելահողը՝ ամբարելով ցորեն, եգիպտացորեն:2հա խոտհարքի մշակությամբ էլ լուծում
եմ անասնակերի խնդիրը:Իմ տնտեսությունում առկա են 12 գլուխ խոշոր եղջերավոր, 10 մանր,
50 թև թռչուն:
Ես ապրել եմ բազմանդամ
ընտանիքում և հասկացել, որ տնտեսություն վարելը, ընտանիք պահելը բավականին բարդ գործընթաց
է: Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել և կայուն ընտանեկան բյուջե ունենալ:
Մեր ընտանիքում
բոլորն են աշխատել՝ լավ գիտակցելով, որ անգործությունն ամենամեծ չարիքն է:Ես իմ հոգու անդորրը, սթրեսներից ազատվելը գտնում եմ միայն հողի հետ աշխատելու մեջ:Եթե նրան վստահում ես, երբեք
ձեռնունայն չես մնում:
Սոնիկ Ղազարյանին ծանրաբեռնվածությունը չի խանգարում զբաղվել հասարակական ակտիվ
կյանքով:Նա նաև կազմակերպչական ջիղ ունի, ուշադիր ու նպատակասլաց է:Միշտ ընդգրկվում
է ընտրական գործընթացներում, պատվով կատարում իր պարտականությունները:Սիրով է մասնակցում
նաև ընտանեկան բժշկի դասընթացներին,նոր գիտելիքներ
ձեռք բերում:
Ստացել է բազմաթիվ պատվոգրեր, դիպլոմներ:
-Շատ եմ սիրում գյուղն ու նրա անաղարտ
բնությունը, օրնիբուն հողի հետ կռիվ տվող մարդկանց:Դրա համար փորձում եմ հնարավորինս
աջակցել, ձեռք մեկնել մարդկանց, հուսադրել բոլոր հարցերում, չէ որ հույսն ու աշխատասիրությունը
հավատարիմ ընկերներ են: