Հանուն հայրենիի
զորացման
-
Հիշում եմ՝
երբ փոքր էի, անընդհատ սիրում ու փաղաքշում էի կենդանիներին, այգում ժամերով հող էի
փորում:Ինձ համար առանձին տեղ էի ընտրել և սերմը հողին էի հանձնում:Անցան տարիները,
ու ես ընտրեցի հենց գյուղատնտեսի մասնագիտությունը:Եվ կյանքը միշտ անակնկալներ է մատուցում:
-
Ապագա ամուսինս
նույնպես սովորում էր նույն ԲՈՒՀ-ի մեխանիկայի ֆակուլտետում:Ավարտելուց հետո աշխատեցի
հայրենի Բռնակոթի սովխոզում,որպես գյուղատնտես: 1 տարի հետո ամուսնացա և տեղափոխվեցի Իջևանի տարածաշրջանի Աչաջուր գյուղ՝ աշխատելով
նույն մասնագիտությամբ:
Գնահատանքի արժանացնելով աշխատանքս, նշանակվեցի գյուղսովետի քարտուղար, այնուհետև 1տ 3ամիս գյուղապետի
պաշտոնակատարն էի:
Եղել եմ գյուղսովետի դեպուտատ, ավագանի, հետագայում աշխատակազմի
գլխավոր մասնագետ, հողաշինարար:
Այս բոլոր զարգացումները,
զբաղվածությունը չեն խանգարել ստեղծել սեփական տնտեսություն, ավելացել եկամուտներս:
Այսօր մեր տարածաշրջանում ռազմավարական նշանակություն
ունի ցորենի մշակությունը, ցանքատարածությունների ավելացումը:Լինելով բավականին զբաղված,
այնուհանդերձ, հասցնում եմ 1.3հա-ի վրա մշակել
հացահատիկ՝ ապահովելով 28-30ց միջին բերքատվություն:3100քմ
–ի վրա ստեղծել եմ նաև խաղողի այգի:
Իմ ամենամեծ խորհրդատուն և աջակիցն ամուսինս է:Քանի որ տարածաշրջանն ունի անասնապահական ուղղվածություն, ուժերս փորձում եմ նաև այդ ոլորտում:Աճեցնում
եմ 150հավ, 20 ճագար:Զբաղվում եմ նաև խոզաբուծությամբ:
Տեսնել է պետք,
թե ինչպես եմ իմ խոզուկներին անունով կոչում, ու թե ինչպես են արագ արձագանքում:Կենդանիները
ևս զգում են դիմացինի փաղաքշանքը:
Թեև դժվար է, բայց
սովորել եմ՝ աշխատանքային օրս սկսում եմ առավոտյան ժամը 4-ից:Երբեք չեմ խախտում ժամանակացույցս:
Այսքան զբաղվածությամբ
կրթել և դաստիարակել եմ 4 երեխա, բոլորն էլ աղջիկներ, որոնք այսօր իմ հպարտությունն են:
Հաղթահարելով բավականին
խոչընդոտներ, գտել եմ իմ իսկական տեղը՝ որքան
հնարավոր է օգնել հասարակությանը:Հասարակություն, որ ամենամեծ հարգանքին է արժանի:Ինձ
երբեք օտար չեն համարել:Նախկինում ավագանու ընտրությանը բավականին ձայն էի ստացել,
վստահել էին իմ ուժերին:
Այսօր իմ սեփական
տնտեսության բարիքներից բաժին եմ հանում նաև հարևաններիս, բարեկամներիս:Ժամանակի ընթացքում
ձեռք ենք բերել բեռնատար և մարդատար մեքենաներ և եթե հարկ է լինում, անվճար նաև բարի մարդկանց մեր ծառայություններն
ենք առաջարկում, որքան հնարավոր է, օգնում ենք:
Մեր բերքը հիմնականում
տեղում ենք իրացնում:Սխալ է, երբ ասում են <վատ ենք ապրում>:Լավ ու խելացի աշխատելու արդյունքում երբեք աղքատ չես
լինի:Մենք պիտի զորացնենք մեր հայրենին, այլ ոչ թե օտարները:
Զաբելա Շաբանյանը
չի զլանում իր փորձառությունը, գիտելիքները
փոխանցել երիտասարդներին:Նրան դիմողները բավականին շատ են: Ֆերմերն ինքն էլ հետ չի մնում լրացուցիչ գիտելիքներ ստանալու գայթակղությունից:Պարբերաբար
մասնակցում է սեմինարների, դասընթացների :Նորը,
նորագույնը միշտ հրապուրում են նրան:
Նա Աչաջուր համայնքի
ակտիվ կենսադիրք ունեցող կանանցից է, խոշոր ֆերմեր:Բայց ամենակարևորը՝ սիրված և օրինակելի
կին է, լավ մայր: