Իսկ ես դեռ հավատում եմ…
Այստեղ Ամանորին հրաշքներ չեն լինում: Այստեղ Ամանորին հոգնածություն ու մտահոգություն է լինում, հատկապես` վառ արտահայտված կանանց ու աղջիկների դեմքերին: Այնինչ պետք է լիներ ժպիտ, անհոգություն: Նրանք այդ օրը նույնիսկ ժամանակ չեն ունենում իրենց արտաքինը կարգի բերելու, հարդարվելու, որովհետև մինչև վերջին րոպեն` 24:00-ն զբաղված են լինում սեղան պատրաստելով: Նրանք ողջ կյանքի ընթացքում ոչ մի Ամանորի երբևէ չեն վայելել այդ տոնը: Գյուղի կենցաղային աշխատանքները այստեղ օրվա 24 ժամերի ընթացքում չեն վերջանում, և կինը մնում է կենցաղին գամված ու շաղկապված` դառնալով դրա անբաժանելի մասը (ինչպես լվացքի մեքենա կամ արդուկ): Այստեղ, որ գազաֆիկացում ու համապատասխան ջեռուցում չկա, մարդիկ իրենց բնակարանները տաքացնում են աթարով ու փայտով: Իսկ այդ պայմաններում ի՞նչ կատարյալ կենցաղի կամ վերջ ունեցող տնային մաքրության աշխատանքների մասին կարող է լինել խոսքը: Նրանք երբևէ չեն գնացել որևէ համերգ, թատրոն կամ կինո դիտելու:Էլ չեմ խոսում մշակութային կամ ժամանցի մյուս վայրերից: Նրանք նույնիսկ չեն կարող բացակայել իրենց բնակավայրից`գյուղից, որովհետև <<տունը, դուռը, հողամասը, այգին, գոմը անտեր չեն կարող թողնել>>. այդ ամբողջ կեցաղային հոգսը նրանց ուսերին է…ծանրացած: Այդ կերպ ծանրացած է ոչ միայն գենդերային, այլև իգական սեռի ներկայացուցիչների շրջանակներում նրանց ակնհայտորեն անհավասար կարգավիճակը: Նրանք երբևէ չեն էլ կարող երազել սեփական մեքենա ունենալու կամ վարելու մասին: Իսկ այ մեքենայի փոխարեն նրանք ամեն օր գոմում բռնում են կովերի պտուկները և կթում…

Ու կարևոր չէ`
գյուղում բնակվող այդ կանայք ունևո՞ր են, միջին բարեկեցության տե՞ր,
թե՞ չքավոր, որովհետև այստեղ բնակվող յուրաքանչյուր կին իր ընտանիքին կաթնամթերքով ապահովելու համար
պարտավոր է կով կթել:
Սպա կենտրոնների ու գեղեցկության սրահների մասին
նրանցից շատերը երևի պատկերացում էլ չունեն, բայց
այ նրանց կողմից մշակվող հողերի փոշին
միակ <<դիմահարդարման>>
միջոցն է, որ մշտապես նրանք
կրում են գյուղատնտեսական այդ
աշխատանքների ընթացքում: Իսկ արևի ճառագայթների տակ աշխատելը նրանց կյանքում միակ և անընդհատ կրկնվող արևայրուքն է,
որը ոչ միայն լավ
այրում ու սևացնում է
նրանց մաշկը, այլև ցավից մրմուռ է տալիս ու
մղկտացնում: Նրանց ձեռքերը քաղհանի ժամանակ կոշտանում ու ճաքճքում են
այն աստիճան, որ ոչ մի
խնամքի միջոց կամ մերսում չի կարող փափկացնել ու
նրբացնել այդ ձեռքերը: Իսկ ընկույզի մուրաբա պատրաստելու սեզոնին այդ մուրաբան պատրաստելը և ընկույզի բերքահավաքի ժամանակ ընկույզ կեղևահան անելը
նրանց ձեռքերին հաղորդում են սևամորթի մաշկի
գույն: Իսկ նրանք դրանով ոչ միայն իրենց
ընտանիքին ապահովում են սննդով, այլև
գումար են վաստակում ընտանիքի մյուս
հոգսերը հոգալու համար:
Այդ ամենին ես
ականատես եմ եղել և
ոչ միայն…
Երբ ֆիրմային կոսմետիկա էի
վաճառում, գյուղի կանանցիցից մեկն ասաց.<<Օծանելիքն առնեմ, որ ի՞նչ անեմ:
Ցանեմ վրաս ու գնամ գո՞մ:
Ի՞նչ լավ տեղ եմ գնում: Ի՞նչ
կար, որ միայն օծանելիքս պակասեր…>>:<<Ինձ ձեռքերը փափկացնող քսուկ
շատ է անհրաժեշտ, բայց
չեմ կարող գնել, որովհետև ամուսինս չի աշխատում, ես
էլ հազիվ եմ
իմ բանվորական աշխատանքով հասցնում հոգալ
ընտանիքիս կարիքները>>,-անկեղծացավ մի ուրիշ երիտասարդ կին:
<<Ինձ համար էլ կուզենայի մի
հատ օճառահեղուկ գնել, բայց ես արդեն ծեր
եմ, օճառով մի
կերպ յոլա կգնամ, ավելի լավ է այդ գումարով դստերս համար
մի հատ մազակալ գնեմ>>,-ափսոսանքով օճառահեղուկը ձեռքից դրեց մի 35-ամյա կին:
Այստեղ նույնիսկ երազանքներն են
բախվում կենցաղին ու փշրվում, եթե
գոնե կարողանում ես երազել այս
կոպիտ ու դաժան իրականության մեջ:
Այստեղ նույնիսկ հնարավոր չէ
գեղեցիկ ու նորաձև հագնվել: Նախ,
որ այստեղի քարքարոտ ու
ցեխոտ փողոցներում ոչ մի բաց
գույնի կամ բարձրակրունկ կոշիկ չի դիմանա, իսկ
թեթևակի կարճ կամ փոքր-ինչ բացվածքով հագուստն ուղղակի առիթ կդառնա բազմաթիվ խոսակցությունների, բամբասանքների, քննադատությունների ու սխալ եզրակացությունների:
Աղջկա, կնոջ
համար սահմանված են այնպիսի նորմեր ու
չգրված օրենքներ, որոնց ոչ միայն պահպանմանը խստաբարո հետևում է
այստեղի ժողովուրդը, այլև… Բնակվելով այստեղ`յուրաքանչյուր աղջիկ, հարս, կին ակամա դառնում է դրանց կրողն
ու ինքն էլ
փնովում, պարսավում է թեկուզ թյուրիմացաբար ազատամիտի տպավորություն թողած
իգական սեռի ներկայացուցչին:
Այստեղ նույնիսկ գեղեցիկ հասկացություններն են
հնչում տգեղ: Օրինակ` եթե մի աղջիկ համակրում է
որևէ տղայի և ամուսնանում է
նրա հետ, ապա այդ տղան դառնում է նրա <<մարդը>> ( և ոչ
թե ամուսինը կամ
երկրորդ կեսը ): Այստեղ ամեն ինչ բիրտ է, իսկ հանգամանքներն ու
երևույթները քնքշանքից ու մեղմությունից զրկում են
ոչ միայն կնոջ
արտաքինը, այլև հաճախ ներքինը` հոգին: Բայց այստեղ գտնվում է իմ տունը`
իմ հայրենի տունը,
որտեղ բնակվում է իմ ընտանիքը: Այստեղ են
նաև իմ հարազատները, ուստի
այս գյուղն ինձ համար այնքա՜ն հարազատ է:
Մայրաքաղաքում բարձրագույն կրթությունս ավարտելուց և
որոշ ժամանակ այնտեղ իմ մասնագիտությամբ աշխատելուց հետո
ես այստեղից աշխատանքի առաջարկ ստացա
և վերադարձա: Չնայած որ
այստեղ ես իմ մասնագիտությամբ աշխատանք չունեմ, բայց
գոնե ունեմ մտերիմներիս սերը և ամենօրյա ներկայությունը կողքիս: Սակայն, նաև
տեսնում եմ եմ դառն
իրականությունը և ապրումակցում եմ`
ինքս հաճախ հայտնվելով նույն հոգեվիճակում, ինչ հոգեվիճակում որ այստեղ լինում են
շատ աղջիկներ ու կանայք: Այստեղ գալով`
ես հասկանում էի,
որ <<փակվելու>> եմ այս լեռների մեջ,
և ինձ աշխարհին կապող
միակ <<պատուհանը>>,
լինելու է համակարգչիս միացված համացանցը միայն:
Ես բացում եմ
այդ <<պատուհանը>>
և ինչ որ
տեղ կարոտում նաև…
Բայց մոռանալ չեմ
կարող, որ մայրաքաղաքում մարզերից գնացածների հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի եմ
ականատես եղել և ներքուստ վատ
զգացել: Մեր կուրսում մարզից մի աղջիկ կար,
ով ոչ թե
գյուղից, այլ շրջանային քաղաքից էր: Այդ կուրսընկերուհիս ոչ
միայն տեսքով և հագուկապով, այլև
առաջադիմությամբ ու պարտաճանաչությամբ չէր
զիջում <<մեծ քաղաքի բնակիչներ>>-ին: Բայց մի
օր բուհի մայրաքաղաքաբնակ տղաներից մեկը
քմծիծաղով նրան հեգնել էր.<<Ե՞րբ ես ձեր գյուղից կաթ,
մածուն բերում>>:
Շուտով մայրաքաղաքում հանդիսավոր կերպով կվառվեն Հանրապետության Հրապարակի եղևնու լույսերը: Կլինի
շքեղ համերգ, տոնակատարություն: Կարելի է ասել` իրական մի
հրաշք: Իսկ այստեղ հրաշքներ չեն լինում, որովհետև սա գյուղ է…
Այստեղ սև ու սպիտակ իրականությունն է, որը կանայք, ճակատագրին հակառակ, փորձում են գունավորել ոչ միայն իրենց` տնտեսուհու հմտություններով ու հյուրասիրությամբ, այլև աշխատանքով:
Այստեղ սև ու սպիտակ իրականությունն է, որը կանայք, ճակատագրին հակառակ, փորձում են գունավորել ոչ միայն իրենց` տնտեսուհու հմտություններով ու հյուրասիրությամբ, այլև աշխատանքով:
Մասնագիտությանս բերումով ես
նախկինում եղել եմ մեր երկրի
տարբեր մարզերի տարբեր գյուղերում և տեսել նույն
սոցիալ-կենցաղային պայմաններն, ինչ որ այստեղ:Դեռ
որոշ գյուղերում էլ ավելի վատթար իրավիճակ էր:
Իսկ ես
դեռ հավատում եմ, որ ճակատագրին հակառակ այս
կանայք մի օր էլ
նույնիսկ <<հորիզոնում>>
կստեղծեն…<<ծիածանը>>`անձրևից հետո:Դե ծիածանն արդեն
հրաշք <<կամուրջ>> ու երջանկություն է:
Իսկ ես
դեռ հավատում եմ …հրաշքներին: