Ո´չ գիշեր է, ո´չ առավոտ…
Թավան դնելով կրակին` հասկանում եմ, որ թավայի հետագա պարունակությունը պատրաստ լինելիս ունենալու է համ, որը մեծամասամբ կախված է իմ ներկայիս տրամադրությունից: Ցանկացած աշխատանք պետք է կատարել սիրով և բարձր տրամադրությամբ, որպեսզի արդյունքը լինի հաջողված: Ու չնայած` դա ինձ համար հիմա դժվար է, բայց ես կարողանում եմ ցրել իմ ցածր տրամադրությունը և վաղվա օրվա հանդեպ լավատեսորեն պատրաստում եմ…
Թավան դնելով կրակին` հասկանում եմ, որ թավայի հետագա պարունակությունը պատրաստ լինելիս ունենալու է համ, որը մեծամասամբ կախված է իմ ներկայիս տրամադրությունից: Ցանկացած աշխատանք պետք է կատարել սիրով և բարձր տրամադրությամբ, որպեսզի արդյունքը լինի հաջողված: Ու չնայած` դա ինձ համար հիմա դժվար է, բայց ես կարողանում եմ ցրել իմ ցածր տրամադրությունը և վաղվա օրվա հանդեպ լավատեսորեն պատրաստում եմ…
Համեղ պատրաստել ինձ
միշտ էլ հաջողվել է,
բայց ես գիտեմ և
համոզված եմ, որ աղջկա
և կնոջ գործունեությունը չպետք
է սկսվի և
ավարտվի խոհանոցում: Բայց…Ա՜խ այդ <<բայց>>-երը:
Հնչում է
դռան զանգը: Գիտեմ, որ աշխատանքից հոգնած տուն
վերադարձողին պետք է դիմավորել ժպիտով: 12 ժամյա բանվորական աշխատանքից ուժասպառ եղած
տուն է վերադառնում ժամանակին բարձրագույն կրթությունը կարմիր դիպկոմով ավարտած հորաքույրս: Եվ
ես նրան ժպտում եմ`
հաղթահարելով տխրությունս: Ուրախ եմ, որ դեռ
կարող եմ ժպտալ…
Դա բառիս
ուղիղ իմաստով: Իսկ ահա փոխաբերականը…
Հիշում եմ,
որ ատամնաբուժարանում հերթիս սպասելիս միշտ
հանդիպում է կանանց, ովքեր
դեռ երիտասարդ էին, բայց արդեն ահա ափսոսում էին իրենց կորցրած ատամների համար: Այդպես են հայուհիները: Սոցիալական ծանր
կացության տակ կքած և ընտանիքի հոգսերը շալակած մոռանում են
սեփական առողջության և արտաքինի մասին:
Իսկ հետո … Դե, օրինակ ատամներն էլ
քարից չեն, որ վատ թերի
սննդաին, նյարդային ծանր ապրումներին դիմանան:
Այդ նույն
հայուհիներն ինձ` երիտասարդիս խորհուրդ էին տալիս պայքարել յուրաքանչյուր ատամիս առողջության համար:
Ես քայլերս ուղղում եմ
սննդամթերքի խանութ, որպեսզի մեր այս դառն օրը քաղցրացնեմ աղանդերով: Աշխատանքից տուն վերադարձող կանայք նույնպես մտնում են այդ խանութ` հոգալու իրենց
ընտանիքների օրվա հոգսը: Նրանք բոլորն էլ դուրս են
գալիս ծանր ու լիքը պոլիէթիլենային տոպրակները ձեռքներին:
Ուշ երեկոյան միացնում եմ
հեռուստացույցը…
Եվ փոշմանում եմ,
քանզի չեմ գտնում ոչինչ հետաքրիր: Իսկ ես երազում էի…
ինքս ունենալ կրթադաստիարակչական ուղղվածության մի լուրջ հաղորդաշար: Այնինչ…Այսօր
արդեն մի քանի անգամ
մի քանի տեղ
ինձ ասել էին, որ նոր մասնագետի տեղ
և կարիք չունեն: Թեպետ
մեծ դժվարությամբ վճարելով ուսմանս վարձը` գերազանց առաջադիմությամբ ստացել եմ բարձրագույն մասնագիտական կրթություն, միաժամանակ ձեռք
եմ բերել աշխատանքային փորձ
և բազմաթիվ լրագրողական մրցույթների հաղթող եմ,
բայց անհայտ և անհասկանալի պատճառներով ոչ
մի տեղ աշխատանք չկա:
Բայց և հույսս չեմ
կորցնում: Մտածում եմ անձնական բլոգիս միջոցով գործոնեություն ծավալելու վերաբերյալ: Վաղվա,
գալիք լուսավոր օրվա սպասումով և մեռնող օրվա
հետ չմեռնող երազանքներով լեցուն գլուխս դնում եմ բարձիս: Ոչ
գիշեր է, ոչ առավոտ: Աղջամուղջ: