«Նա,ով
պաշտպանում է կնոջ իրավունքները,նա
պաշտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած`պաշտպանում է ապագան»
Վ.Հյուգո
1995թ Մակ-ը հռչակեց Հոկտեմբերի 15-ը գյուղաբնակ կանանց միջազգային օր:Այն պաշտոնապես ամրագրվեց 2008 –ին և դարձավ թերևս այն միակ փաստաթուղթը,որը մինչ օրս անդրադարձ է արել գյուղաբնակ կանանց հիմնախնդիրներին:2009թ Ժնևում Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի 43-րդ նստաշրջանում լսվեց այդ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի պաշտոնական զեկույցը,որտեղ բարձրացվեց նաև գյուղի կանանց հարցը:
Գեղարքունիքը համարվում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից մեկը:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Ձորավանք գյուղը Ճամբարակի տարածաշրջանի գյուղերից է, գտնվում է Ճամբարակից 27կմ հյուսիս-արևմուտք, Գետիկ գետի ձախ ափին: Գյուղում վիճակն այնպիսին է,որ նույնիսկ ժամանակ չի լինում,որ կանայք մտածեն իրենց հասարակական, քաղաքական ակտիվության մասին: Սոցիալական ծանր վիճակը նախևառաջ իր ազդեցությունն է թողնում կանանց կենսակերպի ու նաև առողջության վրա: Գյուղ հասնելուց, գյուղում շրջելուց հետո Սիրանենց հյուրընկալ տան դռները բաց էին մեր առաջ: Սիրանի ամուսինը ազատամարտիկ է,արցախյան հերոսամարտի մասնակից,այժմ`գործազուրկ:Տարիներ շարունակ ընտանիքի ողջ հոգսը իր ուսերին կքած, ոչ պակաս «հերոսուհի» կինը օրնիբուն աշխատել է,մեծացրել երեք երեխաներին:Ինչպես գյուղաբնակ բոլոր կանանց,այնպես էլ Սիրանի աշխատանքը սեփական տունն է. գարնանն ու ամռանը` դաշտում, տնամերձ հողամասում, անտառում: Ձմռանն այն սկսվում է գորգի, կարպետի դազգահի, քուրայի առջև:Կազմակերպություն էր եկել, հարակից գյուղի կանանց միջև մրցույթ անցկացրեցին լավագույնները,որոնց մեջ էր նաև Սիրանը` գորգագործությամբ են զբաղվում:Ըստ կատարած աշխատանքի չափի` նաև վարձատրվում:Իհարկե չնչին է վարձատրությունը,բայց սրա համար էլ են «գոհ»:Ապրում կամ, իրենց խոսքով ասած, «գոյատևում են քարից հաց քամելով»:
Տնամերձերում աճեցրած թարմ, չոր, միրգ, բանջարեղեն, ինչպես նաև գյուղկենդանիներից ստացված ձու, մսեղեն և կաթնամթերք: Հացը թխում են ձեռքով` փռում կամ թոնրում: Վառելիքն անտառի ցախն է,կամ փայտի թափոնը:
Նույնիսկ կարելի էր չմտնել տարբեր ընտանիքներ,որովհետև գյուղի կանանց խնդիրները այնքան նման էին.գործազրկություն,ծայրահեղ աղքատություն, համապատասխան կրթությամբ աշխատելը, ժամանցի արդյունավետ կազմակերպումը, մշակութային միջոցառումների պակասը: Այնուամենայնիվ բազմաթիվ հոգսերի ու խնդիրների շարքում առաջիններից մեկը եղել եւ մնում է բուժսպասարկման անբավարար վիճակը. «Մի քանի տարի առաջ վիրահատվել եմ Երևանում,հիմա էլի առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ..Երևան գնալու համար ճանապարհածախսի ու նաև բուժօգնության,անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալու խնդիրներ ունեմ:Իմ հարցին,թե արդյո ՞ք ձեր գյուղում չկա բուժկենտրոն`պատասխանեց.« Մի քանի ամիս առաջ ինչ-որ սենյակ եկան բացեցին,հազարից մեկ են գալիս բացում,դուռը միշտ փակ է..»:
Հարակից Դպրաբակ գյուղում կա ամբուլատոր կենտրոն,որտեղ ուղղակի առաջին օգնություն են ցուցաբերում և ուղարկում Երևան: «Այստեղ համարյա երրորդ կինը ունի առողջական խնդիրներ,բայց ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով չի կարողանում գնալ Երևան:Կան դեղեր,որոնք չկան նույնիսկ հարևան գյուղի դեղատանը:Պետք է գնալ Երևան,իսկ դա նույնպես ծախսերի հետ է կապված»: Դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ եւ համագործակցելով մարզի բժշկական հաստատությունների հետ մի քանի հասարակական կազմակերպություններ փորձում են թեթեւացնել սահմանամերձ համայնքներում տիրող այդ վիճակը:Սակայն այդ ծրագրերը ժամանակավոր են և ոչ բոլորն են հասցնում օգտվել.« Ամռանը ինչ-որ կազմակերպություն էր եկել մի քանի գյուղ այն կողմ: Կանանց անվճար ստուգումներ անցկացրեցին,բայց մեկ օրով էին եկել: Այստեղ շատ են խնդիրներ ունեցող կանայք..մի օրում ինչ պետք է հասցնեին, հազարավոր մարդիկ են,բազմաթիվ առողջական խնդիրներով:Երբ իմացանք, գնացինք, արդեն մեկնել էին,-պատմում է Սիրանը »:
Անդրադառնալով 2014թ-ի առողջապահության ոլորտի գերակա խնդիրներին, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ դրանցից առաջինը համարում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատումն ու բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումները: «Կվերակառուցվի Ճամբարակի հիվանդանոցը տասը շտապօգնության մեքենաներ կվերանորոգենք ու կտրամադրենք հեռավոր մարզերի մեր ամբուլատորիաներին»,-ասաց նա: Յուրաքանչյուր կին իրավունք ունի առողջ ու արժանավայել ապրելու:Իր նպատակները Սիրանը կապում է իր երեխաների հետ,նրանց մեջ է տեսնում ապագայի հետ կապված բոլոր ծրագրերը: Դժվար Է հավատում,որ պետական աջակցություն,բարեփոխումներ կլինեն,համապատասխան բուժական պայմաններ կստեղծվեն.«Աստված մեծ է մի դուռ կբացվի…»,- հավատում է Սիրանը:Վաղուց սովոր են սեփական ուժերին ու Աստծո զորությանը հուսալ:
«Նա,ով պաշտպանում է կնոջ իրավունքները,նա պաշտպանում է երեխայի իրավունքները,այլ կերպ ասած`պաշտպանում է ապագան»:Դատելով այն կարգավիճակից,որում գտնվում են հեռավոր գյուղական համայնքների կանայք`ապագան դեռևս անորոշ է..