суббота, 1 марта 2014 г.

COMPETITION - 32

Posted by Unknown On 07:10


 -Բարև ձեզ, դուք երևի ինձ չեք էլ հիշում: Ես Սիրանի թոռն եմ` Սերինեի աղջիկը: Իմ տատը, ծնողներիցս հետո, հիշում եմ, երբ խնդիր էր ունենում, գալիս էր ձեզ մոտ, ասում էր, որ ձեր մայրը նրա աշխատանքային ընկերուհին է եղել: Ես նրա հետ հաճախ եմ եղել ձեր տանը,-մի տեսակ արագ-արագ, ասես, իր` մեր զանգի կոճակի սեղմելն արդարացնելու համար, ասաց շեմին կանգնած, դալուկ դիմագծերով աղջիկը:
-Ես փնտրում եմ մեկին, ով ինձ կլսի, լսի մոր պես. ես պատմելու այնքա~ն բան ունեմ: Ես ձեր խորհդի կարիքն ունեմ:
-Հեղինե՞, դու անճանաչելիորեն փոխվել ես, սիրունիկ օրիորդ ես դարձել,-ներս հրավիրելով ասացի ես:
-Դուք մենա՞կ եք:
-Այս պահին՝ այո:
-Դուք կարող եք ինձ ժամանակ հատկացնել ու լսել, ես ոչ ոք չունեմ, ես վախենում եմ, ես այնպե~ս խառն եմ,-դողացող ձայնով ասաց նա: Նա անհանգիստ շարժուձևով  նստեց բազմոցին: Նրա հայացքը պատուհանից դուրս սահեց: Դրսում  աշնան քամին ճյուղերի պար էր մոգոնում: Նրա ուսերր քամուց ճոճվող ճյուղերինհամահունչ ցնցվում էին
Աղջկան թեյ հյուրասիրեցի, փորձեցի նրան դուրս հանել այդ վիճակից ու հետո զրուցել:
Հեղինեի ընտանիքի ողբերգական պատմությունը, իմ հիշողության մեջ, ժապավենի պես նորից սահեց. այնժամ իր մայրը նրանց հետ շատ մտերմիկ հարաբերությունների մեջ էր
***
Վահրամը Սերինեին փախցրել էր մանկավարժական ուսումնարանից՝ տունդարձի ճանապարհին: Ոչ այն բանի համար, որ Սերինեն իրեն չի սիրել, այլ որովհետև նրա ծնողները իրեն չէին հավանում՝ պատճառաբանությամբ, որ հայրը լքել է իր ընտանիքը, որ տղան էլ  “ծառից հեռուչի ընկնի, …
Վահրամենց տանն էլ մի քիչ մտահոգ էին՝ Սերինեն տանըհոգեկան հիվանդհորեղբայր ուներ, որը ողջ օրը քայլում էր քաղաքի փողոցներով, ինքն իրեն ժպտում, մենախոսում և հիվանդներընդունում”. նա տարիներ առաջ քաղաքում հայտնի բժիշկ էր, ու ասում էին, որ  մի դաժան պատահարի ականատես է եղել ու դրանից հետո
***
Ընդամենը մեկ տարի հետո ամեն ինչ հարթված էր արդեն. ծնվել էր նրանց խարտյաշ ու կապուտաչ դստրիկը` Հեղինեն: Վահրամը նորմալ վաստակում էր փականագործի իր  մասնագիտությամբ, Սերինեն ու կեսուրն էլ ընկերուհիների նման էին
Սերինեն կեսուրի օգնությամբ մեծացրեց երեխային, հետո տարավ մանկապարտեզ, դպրոց, ու ինքն էլ սկսեց աշխատել կարի արտադրամասում. մորից ժառանգած շնորք ուներ
Ճիշտ ու կանոնավոր ընտանիքի մոդելը, ասես, կար, կայացած էր մինչ այնժամ, երբ Վահրամը գտավ, որ արժե արձագանքել Ռուսաստանում աշխատող դասընկերոջ կանչին, գնալ, աշխատել նրա բրիգադում ու, ինչպես համոզված էր, մարդավարի վաստակել
Սերինեն ու նրա մայրն անօգուտ խնդրեցին, որ մնա, բայց նա մեկնեց՝ խոստումների գայթակղությանը չդիմանալով
Հաճախակի զանգում էր, երկու ամիս հետո գումար ուղարկեց, ասաց, որ մոտեցող Ամանորին անպայման տուն կգա, որ
Բայց ամեն ինչ շրջադարձորեն փոխվեց. լռեցին զանգերը, գումար էլ չեկավ, զանգերին ծանր-ծանր էր պատասխանում՝ ասելով, որ գործ չեն անում, որ գործատուն փողերը չի վճարում, որ ինքն էլ մի քիչ մրսել է ու վատառողջ է, որ գալ, երևի, չկարողանա:
Սերինեն աղերսագին խնդրում էր, որ հետ գա, որ ամեն ինչ լավ կլինի, որ իրեն շատ են կարոտում
Ու մի օր էլ, կայծակի պես, ընտանիքին զարկեց գույժը. Վահրամն ավտովթարից մահացել է: Ընկերները նրա դին հայրենիք տեղափոխեցին: Բայց ավտովթարի մանրամասներ ընկերներն այդպես էլչկարողացան պատմել, ասացին, որ այնտեղ մեղավորին փնտրում են:
Սերինեն անվերջ կրկնում էր՝ ինչո՞ւ, այս ի՞նչ անեծք էր
՝           Հեղինեն փոքրիկ ստվերի պես հետևում էր մորը, նայում աչքերին, փարվում ոտքերին
Սևազգեստ, լռակյաց ու շատ ինքնամփոփ դարձած Սերինեի համար ապրելն ամեն առումով անտանելի դարձավ. նյութական աներևակայելի նեղվածք, Վահրամի մահվան պատճառի անորոշություն, Հեղինեի՝ միայն իրեն փնտրող աղերսագին հայացք
Սերինեն սկսեց նաև գիշերն աշխատել՝ փուռում:
***
Ու մի օր էլ, ոչ ավել, ոչ պակաս, Սերինեի կախվելու լուրը արթնացրեց քաղաքը. նրան՝ ձեղնահարկում կախված առաջինը տեսել էր  կիսուրը: “Բնօրինակսցենարով, որ կայծակնային արագությամբ հայտնվեց քաղաքի բերանում, պատճառը Սերինեի հոգեկան անհավասարակշիռ վիճակն էր: Պառավները պատերի տակ քսփսում էին՝ անտեր մնա, ցեղումը կար էլի, հորեղբայրը
Իսկ փոստատարն ասաց, որ դեպքի նախորդ օրը նա մի անստորագիր նամակ է հանձնել Սերինեին, որ նամակը Ռուսաստանից է եղել: Սերինեի բարձի տակ գտել էին ծրարը, իսկ չարաբաստիկ նամակն իր հանելուկային բովանդակությամբ, այդպես էլ չգտնվեց
Բառացիորեն որբացած Հեղինեն մնաց շիվար տատի հույսի: Տատն, ասես, պարտվորվել էր ապրել
***
Փոքր քաղաքները մի յուրօրինակհակումունեն՝  փաստերին աղմկահարույց լինելու ավիշ ներարկել, դնել ափի մեջ ումանրամասն՝ չմփչմփոցով ծամել, որոճելՈրոճել այնքան, մինչ հաջորդսենսացիան”  կզբաղեցնի առաջին հորիզոնականը՝ նախորդն արագորեն արխիվացնելով
Ու վայը տարել է նրան, նրա ընտանիքին ու մերձավորներին, ովհերոսիկարգավիճակում հայտնվելուց առաջ, Տիրոջ, թե ապուպապերի պահ տված գեներում, գերզայունությանմեղավորություն ունի
Քաղաքը որոշ ժամանակ ծամեց այդ պատմությունը, մոռացավ, իսկ տան պատերից ներս մնացին  7-ամյա Հեղինեն ու Սիրան տատը: Մնացին՝ աշխարհի հետ մեն-մենակ
***
Հեղինեն թեյից հետո ջուր խնդրեց: Սառը ջուր: Խմում էր մեծ-մեծ կումերով; Հետո վեր կացավ, սկսեց ետ ու առաջ քայլել սենյակում: Խնդրեցի նստել: Նա խորը շունչ քաշեց ու սկսեց.
-Տատս արդեն շատ մեծ է, տնից դուրս գալ համարյա չի կարողանում. ճնշում, տեսողական խնդիրներ: Ես տանը կարի փոքր պատվերներ էի վերցնում, մեր հարևանի մոտ եմ սովորել: Տատս շատ էր ուզում, որ ես արհեստ ունենամ: Ասում էր՝ էն մոր աղջիկը արժե՞, որ շնորհքով չլինիՏատիս թոշակը կար ու իմ նպաստը: Ապրում էինք, փառք Աստծո: Բայց, այ, իմ անձնական կյանքում  ոչինչ չէր ստացվում: Հետաքրքիր ու խելացի տղաներ իմ կյանքում հայտնվում էին, բայց երբ գործը հասնում էր ամուսնությանը, մեկ էլ ամեն ինչ խառնվում էր: Համոզված եմ՝ նրանց ընտանիքներում դեմ էին լինումՆրանց համար ես անտեր երեխա եմ, հետո էլ մորս դեպքը, հայրսՄի խոսքով՝ ես հաստատ ցանկալի հարսնացու չէի: Ես, ավելի շատ, տատիս համար էի նեղվում. Գոնե, օր ծերության մի ուրախանալու առիթ ունենար: Ասում էր՝ քեզ մի հալալ ծծկերի տամ, հետո մեռնեմ:
Նորից սառը ջուր խնդրեց ու շարունակեց.
-Մեր դասարանում մի տղա կար Բենիկ անունով: Նա իմ նկատմամբ դպրոցից էլ շատ ուշադիր էր: Նա էլ ինձ էր շատ դուր գալիս. Խելացի էր, կազմակերպված: Մեր դասարանում մեզ որպես զույգ էին ընդունում: Մի անգամ դասարանով դասերից փախչել էինք: Նա մեզ իրենց տուն հրավիրեց: Գնացինք: Ձմեռվա ցուրտ օր էր: Նրա մայրը մեզ բոլորիս թեյ բերեց: Իմ բաժակը սեղանին դնելիս, չգիտեմ ոնց եղավ, ե՞ս կպա, թե՝ ինչ, բաժակն ընկավ ու կոտրվեց: Ես շատ անհարմար դրության մեջ ընկա: Նա ինձ, ճիշտ էհանգստացրեց, բայց ես պարզ լսեցի, թե ինչպես Բենիկի հորաքույրը խոհանոցում նրան ասաց՝ անտեր մնա, գեն է, է’, տեղը հանգիստ չի նստումԵս լսեցի ու հեկեկալով դուրս թռա նրանց տնից: Բենիկը վազեց իմ հետևից: Այդ օրը մեր մեջ ամեն ինչ վերջացավ: Ես փոխեցի անգամ դպրոցս: Նա ինձ չմոռացավ: Մի անգամ մոր հետ եկավ մեր տուն: Հենց նրանց տեսա մեր բակում, ես ետնամուտքով դուրս թռա: Տատիս հետ խոսել էր, ասել, որ ես սխալ եմ լսել, որ իրենց ընտանիքում ինձ շատ սիրում են, որԳիտեմ, Բենիկն էր նրան մեր տուն բերել: Ես խղճում էի Բենիկին, նա ողջ օրը մեր փողոցում շրջում էր, զանգումԲայց ես պահանջեցի, որ հանգիստ թողնի ինձ: Ասացի, որ ես ատում եմ  իրեն. Մեղք գործեցի, բայց ասացի,
որ ի վերջո ապրի իր կյանքովՄի քանի տարի հետո նրա մայրը քաղցկեղից մահացավ: Ես դասարանցիների հետ գնացի նրան հրաժեշտ տալու: Բենիկն ինձ սպասում էր: Բենիկն իրենից մեծ երկու քույր ուներ
Հեղինեի ձայնը նորից սկսեց դողալ: Նա ինքն էլ դողում էր: Ես նրա ուսերին: շարֆ գցեցի ու մուրաբայով թեյ առաջարկեցի: Նա սուրճ խնդրեց:
-Կներեք, կներեք ինձ, որ այսպես անկոչ խուժեցի ձեր տուն, որ ստիպում եմ ձեզ լսել: Կներեք:
Ես նրան շատ մոտ նստեցի, գրկեցի ու ասացի, որ ես նրան հետաքրքրությամբ լսում եմ:
-Վերջերս, ես ընկերուհուս տանը իներնետով Արմեն անունով մի տղայի հետ ծանոթացա: Նա Երևանին մոտ գյուղում էր ապրում: Մեկ-մեկ գրում էինք: Հետո նա մի օր եկավ Գորիս: Մոտիկից ծանոթացանք: Նա մի տեսակ անհանգիստ պատմեց, որ մայրը ծանր հիվանդ է, որ քույրը արտերկրում է, որ ինքըՄի խոսքով՝ առաջարկում է  ինձ ամուսնանալ: Եկավ տուն՝ տատիկիս հետ ծանոթանալու: Ճիշտը որ ասեմ՝ տատս հեչ չհավանեց նրան: Նրա գնալուց հետո նա ունքը ձգելով խոժոռեց դեմքն ու  հոգոցով ասաց.
-Վռազել պետք չէ, Հեղինե ջան, յոթ չափիր, մին կտրիր, ախր, մոր ձեռք չկար վրան:
Ես նրան մերժեցի: Իմ կյանքը նույն հունով շարունակվեց: Ես օր-օրի համոզվում էի, որ մեր քաղաքում իմբախտը փակ է:
Հետո նորից հայտնվեց Արմենը: Երկար չպատմեմ՝ ես գնացի նրա հետ: Ինչպես ասում են՝ փախա, փախա ինձ համար փակ մեր քաղաքից: Իսկ տա՞տս. Այս մասին պարզապես ուզում էի չմտածել, թե չէ խիղճս ինձ չէր ների:
Գնացինք: Գնացինք ու մեզ բառացիորեն սպասող չկար: Ու պարզվեց, որ նա ոչ միայն անկողնուն գամված հիվանդ մայր ունի, այլևամուսնացած-բաժանված է, որ 2 երեխա ունի, որ նրանք ապրում են մայրական տատի տանը, որ կինը մեկի հետ փախել է
Ու հենց նույն  օրն էլ սկսվեցԱրմենն ասաց, որ նրանք իր երեխաներն են, որ կարող են գալ ու մնալ, երբ ուզեն, ինչքան ուզեն, որ ես պարտավոր եմ նրանց մոր պես ընդունել, որ իմ անտարբերությունը նա չի ներիՀաջորդ օրը նա խմած տուն եկավ ու հայտվեցին իմ դեմքի առաջին կապտուկներըՈւ, գումարած այդքանին, մոր խնամքը. նա ծանր բնավորություն ուներ
Իմ արարքով տատիս մահացու վիրավորել էի: Գնացած օրս ես տատիս զանգել, ներողություն էի խնդրել ու ասել, որ շատ լավ օջախ են, որ շուտով հյուր կգանք, որ ինձ այստեղ շատ լավ եմ զգում, որ այնքա~ն նվերներ եմ ստացելՏատս ոչինչ չէր խոսում. ես համոզված էի՝ նա լուռ արտասվում էր
Իսկ ես իսկապես սոված էի: Արմենը չէր աշխատում, թե բանվորական գործ էր լինում, տանում էին ու վարձատրում  էին նրանով, որխմած տուն էր գալիս: Ապրում էինք մոր հաշմանդամության նպաստով, արտերկրում ոչ մի քույր էլ չկար: Ինքն էլ, հարևաններից մեկի պատմելով, արտաամուսնական կապից ծնված երեխա էր:
Ահավոր էր: Բայց ո՞ւմ գանգատվեի, ի՞նչ անեի: 2 ամիս անց մի օր նրան խմած տուն բերեցին. Ոտքի վրա չէր կարողանում մնալ: Հիշում եմ միայն, որ ասաց՝ ախչի, երեխեքս ո՞ւր ենԳիտակցության եմ եկել անծանոթ մի բնակարանում: Նրան ոստիկանությունը տարել էր: Բացեցի աչքերս ու անկողնուս մոտ, ձեռքս բռնած նստած էր
Հեղինեն նորից սկսեց կուչ գալ ու դողալ:
-Զանգել էին տատիս, տատս՝ ընկերուհուս, նա էլ Բենիկին էր ասել, ու նա 2 ժամ հետո կողքիս է եղել
Ես նրա հետ Գորիս էի վերադառնում: Ճանապարհին հիմնականում լուռ էինքԵս ահավոր թույլ էի: Հոգիս էլ էր հիվանդ
Տատս ինձ սպասում էրփողոցում: Մենք երկար իրար գրկել ու չէինք բաժանվում. նրա թույլ մարմինն իմ գրկում դողում էր
Բենիկն իմ պայուսակը վերև բարձրացրեց, ձեռքը լուռ դրեց ուսիս ու գնաց:
Ես, իսկապես, ծանր հիվանդացա. ջերմություն, գլխացավեր: Բենիկն ամեն օր ինձ այցի էր գալիսՆրա ուշադրության ու տատիս խնամքի շնորհիվ ես կազդուրվեցի:
Հեղինեն ծանր էր շնչում:
-Ի՞նչ անեմ, ասացեք, խնդրում եմ, նա ինձ այսօր ամուսնության առաջարկ արեց: Տանը ինքն ու հայրն են, քույրերն ամուսնացած են: Ի՞նչ անեմ, այդքանից հետո, անհաջող ամուսնության խարանը վրաս, ո՞նց գնամԻսկ հայրը, քույրերը: Ես ունե՞մ բարոյական իրավունք Բենիկին փորձության ենթարկելուԻսկ ես, ես կդիմանա՞մ, չնայած այսուհետ իմ կյանքն առանց նրա անիմաստ կդառնա: Ի՞նչ անեմ, ասացեք
Ես, ասես, անելանելի վիճակիցս ու ժամանակ շահելու համար նրան կրկին թեյ առաջարկեցի: Մինչ, հայացքս թեյի բաժակին, փորձում էի ճշտել ասելիքս, Հեղինեին զանգեցին:
-Ի՞նչ, մեր տա՞նն  եք,-ասաց ուգունատվեց:
Հեղինեն թռավ բազմոցից, գրկեց ինձ ու արտասուքների արանքից ժպտացող աչքերով ասաց.
-Բենիկն է մեր տանը, քույրերի ու նրանց ամուսինների հետ
Ես տաքսի կանչեցի
-Տեր Աստված, մի՞թե երջանկությունը նաև ինձ համար է,-հրաժեշտին ասաց Հեղինեն, գրկեց ինձ ու սլացավ
ՀԳ
Վիճակագրությունը թվեր է արձանագրում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թվի մասին: Չոր, կտրուկ թվեր՝ ասենք՝ այսքան է, այսքանով անցած տարվա ցուցանիշից ավել կամ պակասՄասնագետներն ու փորձագետները աշխարհին զարմացնում են իրենց գիտական ու հետազոտական մարաթոններով
Թվեր: Թվեր, որոնց ետևում մարդիկ են, ընտանիքներ, ճակատագրեր: Այդ թվում՝ կյանքի՞ց, թե՞ հանելուկային  նամակից ցնցված ու մահվան վկայականումհոգեկան խանգարումարձանագրությամբ Սերինեն էլ է, նրա՝ զգայացունց պատահարի ականատես լինելուց հետո փողոցումհիվանդներընդունողհորեղբայրն էլ, ”հոգեկան խանգարմանշեմինվետվետող Հեղինեն էլ
ԻսկԱրմեն”-ները, աշխարհի հերն էլ անիծած, առո~ղջ են, լիարժե~ք. նրանք ցուցակներում չեն
Իսկ իրականում աշխարհը դեռ կանգուն է Բենիկ-տղաների ուսերին

Blogroll

About