...Ու բացում եմ փակ դռները
Հայկական այս հնամենի գյուղի գրեթե 200-ամյա պատմությամբ բնակչության մի մասնիկն եմ ես:Այստեղ ստացել եմ միջնակարգ կրթությունս:Լավ հիշում եմ` մեր դասարանում գենդերային խտրականություն էր այն առումով, որ խայտառակում ու 1000 ամոթանք էին տալիս չսովորող աղջկան, իսկ տղաների համար չսովորելը սովորական երևույթ էր:Նույնիսկ, երբ գյուղում տղա երեխա է ծնվում, ոմանց մեծ ուրախություն է պարգևում այդ փաստը:Իսկ երբ աղջիկ երեխա է ծնվում, մարդիկ այնքան էլ չեն ուրախանում, չհասկանալով, որ…այդ աղջիկն ազգի համար ապագա մայր է:Ճիշտ է`տղաներն էլ ապագա զինվորներ են, բայց աղջիկներն էլ դեմ չեն լինի բանակում ծառայելուն, եթե նման հնարավորություն լինի:

Ես դա ասում եմ սեփական օրինակով և շրջապատի աղջիկների կարծիքներից ելնելով:Հենց մեր երկրում աղջիկների բանակ չլինելու փաստը, հայրենասիրությունս ու հայկական բանակի նկատմամբ հետաքրքրությունս ինձ մղեցին` լրագրության բակալավրի որակավորման համար դիպլոմային աշխատանքի թեմա ընտրելու «Զինվորական թեմատիկան հեռուստաեթերում»:Տվյալ պարագայում ինձ համար իդեալ հանդիսացավ բուլղարացի լրագրողուհի Ցվետանա Պասկալևան, ով որպես լրագրողուհի`Արցախյան պատերազմի տարիներին ծավալած իր գործունեության ընթացքում ունեցավ մեծ ավանդ, ինչն իր կարևոր դերն է կատարում նաև այսօր:Բայց, եթե, ի ուրախություն ինձ, աղջիկների բանակ ստեղծվի, բամբասանքի նոր թեմաներ կտարածվեն այս փոքրիկ բնակավայրում, որտեղ դեռ չամուսնացած յուրաքանչյուր 22 տարեկան աղջիկ «տանը մնացած» է համարվում, իսկ ով էլ որևէ տղայի հետ ընկերություն է անում, բազմաթիվ քննադատությունների թիրախ է դառնում:Այստեղ յուրաքանչյուր աղջիկ պետք է տիրապետի ոչ միայն տնային տնտեսուհու բոլոր պարտականություններին, այլև կարողանա զբաղվել գյուղատնտեսական մի շարք աշխատանքներով:Եվ արի ու տես, որ այս առումով էլ գենդերային անհավասար պայմաններ են տիրում, երբ կինը պարտավոր է կատարել ոչ միայն իր, այլև տղամարդու աշխատանքները` կորցնելով կանացիությունը;Իսկ ի՞նչ պետք է անեն տղաները…Հավանաբար պետք է ամուսնանան արտաքնապես շատ գեղեցիկ, բարձր աշխատավարձ ստացող ու ֆիզիկապես շատ աշխատունակ աղջկա հետ և ունենան… ապահովված, երջանիկ կյանք:Բայց այս գյուղում աղջիկների` առանց
այն էլ դժվար կյանքն էլ
ավելի է բարդանում, երբ
գյուղում ամիսներ շարունակ մարդիկ չեն ունենում ոչ միայն խմելու, այլև
ամենօրյա բոլոր կարիքների համար օգտագործելու ջուր և այն ստիպված են
լինում աղբյուրներից ծանր-ծանր կրել:Ջրի հարցից բացի` գյուղում բազմաթիվ ուրիշ խնդիրներ ու «բացեր» էլ
կան:Այստեղ երիտասարդների համար սպորտային կամ մշակութային ուղղվածության ժամանցի վայրեր չկան, չկա ինտերնետ ակումբ և ընդամենը 4 հեռուստաալիք է
հեռարձակվում:Այդ ձանձրալի ու միապաղաղ կյանքից մարդիկ թերևս
կտրվում են միայն ամռանը` գյուղատնտեսական աշխատանքների թեժ
պահին:Մի ամառ ես
իմ ուսանողական արձակուրդն անց
կացրեցի`ուսմանս վարձը վճարելու համար այս գյուղի հարևան գյուղում գտնվող պահածոների գործարնում աշխատելով:Գործարանում աղջիկների ֆիզիկական աշխատանքն ու ծանրաբեռնվածությունը տղաների գործից թեթև
չէր, բայց փոխարենը աղջկների աշխատավարձն էր «թեթև»:Դեռ
ավելին. հաճախ աղջիկներս, տղաներին` իրենց հասու աշխատանքը կատարել խնդրելու փոխարեն, (բանջարեղելով լի ծանր պարկեր և
արկղեր տեղափոխել) ինքներս էինք կատարում դա`խուսափելով տղաների փնթփնթոցներից:Իսկ
իմ նախկին աշխատավայրում, որը
հեղինակություն վայելող մի հասարակական կազմակերպություն էր,
բացարձակապես սահմանված էր, որ տնօրենը չպետք
է կին կամ
աղջիկ լինի:Այնինչ ինքս ամեն ամսվա վերջում օգնում էի ինձանից 10 տարով
մեծ, բարձրագույն կրթություն ունեցող (իսկ իմ կրթությունն այդ
ժամանակ միջին մասնագիտական էր) տղամարդ տնօրենին` առանց
տառասխալների, ոճական ու տրամաբանական սխալների, գրելու իր
հաշվետվությունը, որպեսզի գլխավոր գրասենյակի փորձագետների մոտ չիջներ մեր մասնաճյուղի հեղինակությունը:
Ապրելով վերոնշյալ բնակավայրում և
ի մի բերելով բոլոր
այն տխուր փաստերը, որոնց ես բախվել կամ
ականատես եմ եղել, հասկանում եմ,
որ Հայաստանում, հատկապես` մարզերում և
այն էլ գյուղական բնակավայրերում, աղջիկները սոցիալական և
բարոյահոգեբանական առումով գտնվում են փակ դռների հետևում:
Նայելով շուրջս` հասկանում եմ, որ եթե մի օր ես դա չանեմ, ապա ուրիշ ոչ ոք չի անելու…ու բացում եմ փակ դռները:
Նայելով շուրջս` հասկանում եմ, որ եթե մի օր ես դա չանեմ, ապա ուրիշ ոչ ոք չի անելու…ու բացում եմ փակ դռները: